Արցախյան առաջին պատերազմի մասնակիցը օրերս վերադարձել էր այն նույն խրամատից, որն ինքն էր փորել քառորդ դար առաջ։ Պատմում էր՝ ամեն ինչ նույնն էր մնացել․ հողե դիրք, մոմի լույս, վառելիքը՝ շալակով․ ավելացել էին միայն հնամաշ անվադողերը։ Զինվորականը նաև ասում էր, որ 65 կիլոմետր առաջնագիծ ամրացնելն արժե մոտ երկու միլիոն դոլար․ շատ ավելի քիչ, քան պահանջվում է
Ադրբեջանին հանձնած տարածքում ՀԷԿ կամ ոսկու հանք շահագործելու համար։ Առաջին և երկրորդ պատերազմների մասնակիցը նաև ասում է․ մեր տղաներից շատերն այս կռվ ում թշնամու երես չտեսան, կոտ որվեցին այդ հողե բուտաֆորիաներում։
Հիմա ասեք, այս պատմության տերն ով է, ունի այն հետաքննվելու իրավունք,
թե շարունակենք բետոնն անկշտորեն լցնել մե ռյալ հարստության խորհրդանիշ շինհրապարակները, քանի որ սահմանը մեր գիտակցության մեջ երբեք Երևանի կամ Ստեփանակերտի կենտրոնների գինը չունեցավ։ Ուրեմն հասկանալի չէ, ինչ է ծածկվում այս օրերի ինֆորմացիոն աղբով եւ քաղաքական մատնություններով։ Հարցրեք բոլոր հին ու նոր գեներալներին․
պաշտպանական բնագիծը քառորդ դար անվադողի հույսին թողնելը հան ցանք է արդյոք, և եթե այո, ապա ինչ մասշտաբի։ Երբ լսեք պատասխանը, փոխանցեք այն հազարավոր սգավոր ընտանիքներին, որոնցից վաղն էլի զինվոր եք ուզելու․․․ Հաջողություն: Տեսանյութը դիտեք ստորև՝