Երբ լսեցինք լուրը, աղոթեցինք, որ մեր երեխեն էլ էդ 6-ի մեջ լինի ու էդ ժամանակ… Վերածնված Ռուսլան Թումանյանի մոր հուզիչ խոսքերը, որ անհնար է դիտել առանց արցունքների

Երջանկության արցունքներ. փրկված զինվորի ընտանիքում գիշերը չեն քնել: Հիեցնենք, որ երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն տարածեց ըստ որի՝ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ ԱՀ արտակարգ իրավիճակների

պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան յոթանասուն օր անհայտության մեջ գտնվող ժամկետային վեց զինծառայողներ՝
Արսեն Կարենի Այվազյանը,

Դավիթ Գեղամի Սահակյանը, Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը, Արթուր Գարիկի Հարությունյանը, Արման Արշակի Արմաղանյանը և Ռուսլան Սարգիսի Թումանյանը քիչ առաջ վերադարձան Հայրենիք: 70 օր կյանքը կանգ էր առել Ռուսլան Թումանյանի ընտանիքում:

Դեկտեմբերի 20-ին ժպիտը տուն վերադարձավ: «Ցնծության ու ուրախության արցունքներ, ամենաերջանիկ օրը, որ չեմ կարող բառերով բացատրել,»— նշեց Ռուսլանի մայրիկը: «Ասեցի Աստված տա մեր երեխեն էլ էդ 6-ի մեջ լինի»: Ռուսլանի փոքր եղբայրն էլ մեծ անհամբերությամբ է սպասում նրան: Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *