ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նաիրի Հունանայանի հարցը Վազգեն Մանուկյանին. Ինչ է պատասխանում Վ. Մանուկյանը և Գաղափարական ի՞նչ նմանությունների մասին է ակնարկում նա

Մեր նորօրյա իրականությունում չափազանց լարված են ներքաղաքական հարաբերությունները, չնայած նրան, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր ներքաղաքական հարաբերությունները երբեք էլ հարթ չեն եղել, բայց վերջին Ղարաբաղա-ադրբեջանական պատ երազմից հետո, երբ

անհավասար պայմաններում մենք պարտություն կրեցինք, ու Արցախի մի զգալի մասը զիջեցինք Ադրբեջանին, լարվածության նոր փուլ մտավ մեր ներքաղաքական հարաբերությունները: Տասնյոթ քաղաքական ուժեր համախմբվել են ու պահանջում են Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք պնդում են, որ պատ երազմը մենք կարող էին հաղթել,

կամ վատագույն դեպքում կարող էինք ավելի շուտ ստորագրել հայտնի պայմանագիրը ու խուսափել հազարավոր զո հերից: Ընդդիմադիր քաղաքական ուժերը նախաձեռնել են մի շարժում, որը կոչել են «Հայրենիքի փրկության շարժում»: Նրանց շարժման Վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Վազգեն Մանուկյանի թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել մեր հասարակության կողմից. շատերը նրա անձը կապում են

նախկին իշխանությունների հետ, շատերը նրան մեղադրում են հոկտեմբերի քսանյոթի հայտնի ոճ րագործության կազմակերպման հետ կապ ունենալու մեջ, ու այս ամեն ինչը ավելի մեծ թափով սկսեց
քննարկվել, երբ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ Նաիրի Հունանյանը հարց է տալիս Վազգեն Մանուկյանին, իսկ Վազգեն Մանուկյանը նրան

ընդհատելով ասում է՝ «Հունանայան Նաիրին իմ նման մարդ ա, ինքը բոլոր կուսակցություններում եղել ա, սակայն գաղափարները միշտ նույնն են մնացել»:
Իսկ, թե ինչ նույն գաղափարների վերաբերյալ կարող է լինել խոսքը՝ թողնում ենք ձեր դատողությանը:

Նշենք, որ տեսանյութում Վազգեն Մանուկյանը Նաիրի Հունանյանին հարցնում է իր անուն ազգանունը և ասում, որ Հունանյան Նաիրին ինձ նման մարդ ա, ինքը բոլոր կուսակցություններում եղել ա: Տեսանյութը առաջարկում ենք դիտել ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *