SLIM.am-ը ներկայացնում է բացառիկ պատմություն , թե ինչպես Աթաթուրքի մոտ , Հակոբ Դիլաչարը երգեց Զորավար Անդրանիկի երգը. Օսմանյան Թուրքիայում, նախքան 1928թ.-ի լատինատառ այբուբենի հաստատումն ու ներդրումը, թուրքերը մոտ 2 տարի օգտագործել են հայկական տառերը` թուրքերենով գրելու համար: Թուրքերեն այբուբենի հեղիակը Հակոբ Դիլաչարը (Մարթայան) նույնպես հայ է, ով Աթաթուրքի խնդրանքով է ստեղծել այն եւ մեծ ներդրում կատարել թուրքական քերականության եւ լեզվաբանության մեջ։
1934թվականի օգոստոսն էր: Այդ օրերին նախագահ Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ: Նրանց հետ միասին աշխատում էր նաեւ Քեմալի քարտուղարը` բուլղարահայ գիտնական Հակոբ Մարթայանը: 1916-ից նա Քեմալի օգնականն ու խորհրդատուն էր: Այդ կապը մի քանի տարի ընդհատվել էր, իսկ 1932-ին նորից շարունակվել:
Մարթայանը ծառայություն էր մատուցել թրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները` Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)… Վերջինս էլ Մարթայանին կոչել է Դիլաչար (լեզվի բանալի): Անդրանիկի մա հվան լուրն անթաքույց հրճվանքով ընդունվեց Թուրքիայում: Շատերը գիտեին, որ Քեմալը բարձր էր գնահատում Զորավարին: Այդ են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը` հայազգի Կարոն: Գիտեր նաեւ Դիլաչարը:
Օգոստոսի երեսունմեկին Աշխատանքից հետո խնջույքի հրավիրված լեզվաբաններին էր փոխանցվել տանտերերի ուրախությունը: Կերուխումի, թե ժ պահին Քեմալն առաջարկում է. «Թող հրավիրվածներից յուրաքանչյուրը մի երգ կատարի … հյուրերը կարող են իրենց մայրենի լեզվով երգել»:
Մեղմ ժպիտը դեմքին, Քեմալը լսեց շատերին` հույնին, հրեային, գերմանացուն … հատկապես գերմանացու երգը իր մար տական թափով դուր եկավ իրեն: Ու հանկարծ Քեմալը շրջվում է դեպի իր քարտուղարը. Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր…
Բոլորը շրջվում են դեպի Դիլաչարն ու սպասում. «Ի՞նչ լեզվով է երգելու 1895թ. Կ. Պոլսում ծնված, օտար համալսարաններում կրթություն ստացած, 22 լեզվի գիտակ, տարիների շարունակ Քեմալի մոտ ծառայության մեջ գտնվող հայազգի Դիլաչարը…»: Դե, իհարկե, թուրքերեն. այդ են վկայում ներկաներից շատերի քծնանքով լի ժպիտները, այդ է վկայում Քեմալի տեղակալ Իսմեթ Ինենյուի ինքնագոհ դեմքը … Դիլաչարը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հյուրերին… փակում աչքերը.. ու լսվում է ինքնաբուխ երգը.
«Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ, թնդացնում ես երկինք, երկիր տենչավառ, Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար, Հայոց լեռինք քեզ ապաստան, Անդրանիկ:» Ներկաները սար սափով ու կատաղությամբ են նայում Դիլաչարին: Երգի հակաթուրքական բնույթը շատերին է հայտնի: Տեղում անհանգիստ շարժումներ է անում Իսմեթ Ինենյուն` ցանկանալով տեղից բարձրանալ (երեւի զինվորներին կանչելու եւ Դիլաչարին պատ ժելու համար. չէ՞ որ Անդրանիկի անունը Թուրքիայում տալը մա հացու հան ցանք է):
Ինենյուն նայում է Քեմալին… Վերջինս դանդաղ ոտքի է ելնում, ձեռքի շարժումով կանգնեցնում Ինենյուին եւ մտազբաղ սկսում զննել մի ինչ-որ անորոշ կետ` հատակի վրա: Իսկ երգը շարունակվում էր. «Երակներիդ ազնիվ քաջի արյունը Չի ցամաքի մինչ հավիտյան, Անդրանիկ…». Երգն ավարտվեց: Տիրեց քար լռություն: Ու այդ լռության մեջ լսվեց Քեմալի հատուկ ձայնը. – Անդրանիկը մեր կատաղի թշ նամին էր: Նրա uր-ից հազարավոր թուրքեր ընկան:
Այդպիսի հերnu հայերը անցյալում չեն ունեցել, ներկայումս չկա, ապագայում չի սպասվում: Դուք, հայերդ, ճիշտ եք վարվում` հիշելով ու պատվելով ձեր հերnuներին …Բայց այս անգամ նրանք պարտվեցին եւ մենք հաղթեցինք: Դիլաչար Էֆենդի, դու էլ շատ լավ երգեցիր մեր թշ նամուն գովերգող երգը … բայց սա լինի վերջին անգամը… – Դուք, հայերդ, տառապում եք հայրենաբաղձությամբ,
– 1938թ. նոյեմբերին, արդեն մա հվան անկողնում, Քեմալը դիմելով հայկական կոչվող այդ «հիվանդությամբ» տառապող
իր խորթ աղջկան` հայազգի Սապիհա հանըմին, կասի,- դու պիտի չազատվես այդ հիվանդությունից… Անդրանիկի մա հվանից 40 տարի հետո Անկարայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դիլաչարը իր ընտիր հայերենով Զորավարի լեգենդը կպատմի Հայրենիքից եկած Հայ գիտնականին, ավելացնելով` – Երգի պահին ամենեւին էլ չէի մտածում հետեւանքների մասին…
Հակոբ Վահանի Մարթայան (Դիլաչար) ծնվել է մայիսի 22-ին 1895թ. Կոստանդնուպոլիսում (Ստամբուլ , Օսմանյան կայսրություն) , լեզվաբան, թուրքագետ, մանկավարժ։ Թուրքական լեզվագիտական ընկերության 1-ին գլխավոր քարտուղարը: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը թուրքերեն լեզվի ուսումնասիրության մեջ Մարթայանի ունեցած ներդրման համար նրան շնորհել էր «Դիլաչար» («Լեզու բացող») ազգանունը: