Նազելի Գևորգյանի հուզիչ գրառումը մար տի դաշտում զո հված եղբոր մասին. «Հպարտությունս էնքան ուժեղ ա, որ թույլ չի տալիս գլուխս խոնարհել արցունքներիս ծանրությունից։ Դու միշտ իմ սրտի մեջ ես… ես միշտ կլռեմ, որ լսեմ քո ձայնը երբ խոսես սրտումս թաքնված ու ցածրաձայն, իմ պաշտ պան Վիգեն։
Էստեղ կողքիս էիր, քայլում էիր արծվի նման հայացքդ հառած հեռուները, հոգատարությունդ իմ նկատմամբ հաճախ մոռացնել էր տալիս, որ ինձնից երեք տարի փոքր ես իմ լույս… Սահմանին կանգնած զեն քը ձեռքիդ, հավերժ զինվոր մնացիր պաշտ պանելով մի ողջ երկիր, դու հաղթել էս այս կյանքում բոլորին..
միայն աչքերիդ նայելով կպարտվեն քո առաջ պարտավորությունն ու մեղ քը իրենց հոգում զգալուց… Իսկ հիմա եիկնքից կհսկես մեզ, կուղորդես դեպի լույսը, որտեղ դու ես միշտ ապրել… Իմ լույս Վիգեն երանի վերջին անգամ կարողանայի գրկել քեզ, երանի առնեիր թևերիդ մեջ առաջվա պես, երանի գոնե մեկ ու վերջին անգամ լսեի ձայնդ անունս տալիս… Միայն ու միայն փառք քեզ իմ ՎԻԳԵՆ։