Լիզա Ճաղարյանը գրում է. Ժողովուրդ, փակեք, հա՞, էս Ամանորի թեման. ով ոնց է առեւտուր անում, ով ինչքան է առեւտուր անում, ով է սեղանին բուդ դնում, ով` չի դնում… Ու հանկարծ չսխալվեք ասել, թե միայն էս տարի է էդ թեման չարչրկվում. միշտ էլ էս վիճակն է ամեն Ամանորից առաջ։
Մի ընտանիք սգավոր է, մեկ ուրիշ ընտանիք` անասելի երջանիկ է, քանի որ մի կաթիլ հույս չի ունեցել, որ իրենց անհետ կորած որդին կվերադառնա, կամ` գեր ությունից կվերադառնա, բայց էդ հրաշքը կատարվել է, եւ ուզում են ուրախանալ, ուզում են առատ սեղան գցել, ի՞նչ եք ուզում, ի՞նչ եք քրքրում, հերիք է էլի։
Չե՛ք ուզում նոր տարին դիմավորել` մի՛ դիմավորեք, վերջ։ Դա ձեր որոշումն է, բայց ոչ ոք պարտավոր չի անել էն` ինչ դուք եք որոշել, եւ ոչ էլ կարող եք ուրիշների վզին փաթաթել, որ հենց ձեր որոշումն է ճիշտ։ Դուք միայն մե՛կ բան կարող եք ակնկալել ուրիշներից` իր ուրախությունը չխոթել նրանց աչքը, ովքեր ուրախանալու ցանկություն չունեն։ Եվ` հակառակը։
Ընդամենը նրբանկատություն այլոց ուրախության կամ վշտի հանդեպ։ Մնացածը ոչ մեկիդ գործը չի. ով է իր պատերի ներսում բուդ ուտում, իսկ ով` հաց ու պանիր։ Հերիք է, էլի, սրա–նրա բանալու անցքից նայեք, էս ինչ ախտ է էս ժողովրդի մեջ` քիթը խոթել ուրիշների կյանքի մեջ։ Ապրեք ոնց կարող եք։
Ապրե՛ք։ Ոչ թե կռռացեք ապրելու ցանկություն ունեցողների վրա։