Մանկության տարիներից լավագույն ընկերներիցս մեկը հայ է եղել… Ցավ եմ զգում՝ տեսնելով, որ…Թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերի հուզիչ նամակն ուղղված Հենրիխ Մխիթարյանին

Օրերս հայտնի թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը քննադատելու համար հեռացել է Թուրքիայից, հրապարակել է Հենրիխ Մխիթարյանին գրված իր նամակը: Ահա թե ինչ է NBA-ում հանդես եկող բասկետբոլիստը գրել:

«Մանկության տարիներից լավագույն ընկերներիցս մեկը հայ է եղել, շատ բան եմ սովորել նրանից եւ նրա ընտանիքից: Կարիերայիս ընթացքում ու NBA-ում գլխավոր մարզչի հայ օգնականներ են աշխատել, որոնք շատ օգտակար են եղել: Ես զգում եմ քո ու ժողովրդիդ ցավը եւ աղոթում եմ բոլորիդ համար: Ցավ եմ զգում տեսնելով, թե ինչպես են անմեղ մարդիկ

վիր ավոր դառնում կամ մա հանում: Ես համառորեն պայք արել եմ ու շարունակում եմ պա յքարել Թուրքիայի խելագար վարչակազմի դեմ: Բռ նապետ Էրդողանը չի կարող մեզ հաղթել, եթե համախմբվենք եւ միասնական գործենք: Այն, թե ինչպես է Էրդողանը գործում ոչ միայն քո երկրի, այլ մնացածի հետ, անդուր, հիասթափեցնող ու տխուր է:

Քո եւ իմ պես մարդիկ պետք է առաջատար դառնան ու օրինակ ծառայեն: Մենք պետք է սկսենք խաղաղություն եւ կամուրջներ կառուցենք եւ ոգեշնչենք երիտասարդ սերնդին, որ նրանք չբա խվեն նույն խնդիրներին, ինչ մենք: Բոլորս եղբայրներ ու քույրեր ենք, մի մեծ ընտանիք:
Քո ցավն իմ ցավն է: Միասին ենք այս ամենի միջով անցնում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *