Թանկագին հայ ընկերներ , Հայաստանի համար փորձություններով լի 2020 թվականի ավարտին մտքով 1-ին հերթին այն ընտանիքների հետ եմ, որոնց… Ֆրասիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի սրտացավ խոսքը

Հայաստանի Հարապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ուղերձ է հղել Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ Հայաստանին մաղթելով ապրել խաղաղ ու անվտանգ:

«Թանկագին հայ ընկերներ , Հայաստանաբնակ թանկագին հայրենակիցներ Հայաստանի համար այսքան փորձություններով լի 2020 թվականի ավարտին մտքով 1-ին հերթին այն ընտանիքների հետ եմ, որոնց օջախներում սեղանի շուրջ աթոռներից մեկը դատարկ կմնա:

Այժմ տոնակատարության ժամանակը չէ, սակայն առավել քան երբևէ կուզենայի կիսվել այն հույսով, որն այս երկիրը շարունակում է ինձ ներշնչել: Մաղթում եմ Հայաստանին ապրել խաղաղ և անվտանգ` առանց վախենակու տեսնել կրկին առաջնագիծ մեկնող իր երիտասարդներին:

Իր պատմությունը հազարամյակներով չափող Հայաստանին մաղթում եմ վստահություն ունենալ իր ապագայի Նկատմամբ: Մաղթում եմ Հայաստանին երբևէ չկասկածել իր գեղեցկությանը, իր ուժին և տաղանդին: Մաղթում եմ հայերին զերծ մնալ տարաձայնություններից և վայր ագ հողմերից: Մաղթում եմ հայերին միասին նույն ուղղությամբ նայել:

Մաղթում եմ հայերին հպարտ լինել՝ այս երկիրն իրենց զավակներին ավանդելու համար: Մաղթում եմ Ֆրանսիային լինել Հայաստանի կողքին: Մաղթում եմ Ֆրանսիային հիշել, թե ինչ են իրեն տվել հայերը:
Մաղթում եմ ֆրանսիացիներին գալ Հայաստան կամ երբեմն այստեղ իրենց հայացքը սևեռել։

Մաղթում եմ ֆրանսիացիներին միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանն է դեռևս սիրում մեզ: Յուրաքանչյուրին մաղթում եմ, որ 2021 թվականը լինի խաղաղության, երջանկության ու բարգավաճման տարի»,- ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ուղերձում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *