Ռաֆայել Մնացականյանը հերթական տեսաուղերձն է հղել՝ նշելով հետևյալը. « Այսօրվա ուղերձի նպատակը բոլորովին այլ է, փոքրինչ էքսպերիմենտ եմ առաջարկում միասին անցկացնենք, առաջարկում եմ պարզապես մտնել google map, գալ Հայաստան՝ Սյունիքի մարզ և Հայաստանում Սյունիքի մարզի
խոշորացմամբ մի հատ ուշադրություն դարձրեք դեպի Կապան տանող մայրուղուն, որը մի քանի անգամ անցնում է արդեն իսկ հայ-ադրբեջանական սահմանով: Ինչու՞ արդեն իսկ, որովհետև մինչ այդ չկար շրջանների հետ կապված հարցը և այս միջպետական սահմանը հատում է արդեն Ադրբեջանի սահմանը:
Մինչև մեղավորները գտնելը, եկեք մի հատ փորձ առաջարկեմ: Տարիներ առաջ, երբ որ չկար Նիկոլը, ոչ Ռոբերտ կար, ոչ Սերժը, ոչ Լևոնը, ոչ ոք չկար, երբ որ այս ճանապարհը կառուցվում էր, հիմա կասեք եղբայրության, բարության օրոք է ստեղծվել:
Լավ, կռ իվ չկար, ազատ գնում-գալիս էին,
88 թվից հետո, երբ պարզ դարձավ, որ էս 2 ժողովուրդները իրար փռթում են, Հայաստանից նրանք փախան, էնտեղից հայերը փախան, էս 30 տարվա ընթացքում մի՞թե չի գտնվել մեկը, ասի լավ, ինչի ա էս կարևոր ճանապարհը անցնում էս սահմանով: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ դիտեք ստորև՝