«Ամսի 5-ին եթե Շուշին վերցրել են, հայրս ի՞նչ գործ ուներ, որ ամսի 7-ին գնացել է Շուշի»,- արցունքն աչքերին ասում է Նելլին ու տալիս հետևյալ հարցը… ՊԲ հրամանատարի զոհված տեղակալի դուստր

Սեպտեմբերի քսանյոթի առավոտյան տիկին Ինեսսան վերջին անգամ աշխատանքի ճանապարհեց ամուսնուն՝ ՊԲ-ի հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Հովհաննես Ավագյանին: Րոպեներ հետո Ստեփանակերտում լսվեցին ռմ բшկոծության ձայներ: «Ինձ թվաց ամպերի գոռգոռոցն է, աչքերս բացեցի, մայրս ասաց, թե արագ հագնվեք, պшտ երազմ է, իջնենք նկուղ: Հայրս հենց այդ վայրկյանին զանգեց,

հարցրեց՝ ինչ ենք անում, մայրս ասաց, որ պատրաստվում ենք իջնել նկուղ, ասաց, որ ճիշտ եք անում և անջատեց հեռախոսը»,- NEWS.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց Հովհանես Ավագյանի դուստրը՝ Նելլին: 1 օր նկուղում մնալուց հետո, այդպես էլ կապի դուրս չգալով ամուսնու հետ, տիկին Ինեսսան 3 դուստրերի հետ որոշել է տեղափոխվել Երեւան, որ ամուսինը զորքի մասին մտածելուց զատ անհանգստության ուրիշ պատճառ

չունենա: «Մենք եկել ենք Երեւան, 5 օր իր հետ կապ չունեիք, սակայն երբ հետաքրքրվում էինք իր մասին, իմանում էինք, որ իր բժիշկ ընկերներից օգնություն է խնդրել, կանչել, որ գնան զինվորներին բուժեն, փրկեն: Ի վերջո 5-րդ օրը զանգեց, որ ասի՝ ամեն ինչ լավ է: Իր հեռախոսազանգերը միայն վայրկյաններ էին տեւում: Մեզ ոչինչ չէր ասում, մայրս, որ հարցնում էր, ճի՞ շտ է, որ հաղթում ենք, ոնց որ թե լավ է վիճակներս, հայրս քմծիծաղ էր տալիս՝ հաղթում ենք, բա ինչ»,- պատմեց Նելլին:

ՊԲ-ի հրամանատարի 1-ին տեղակալը, ով դստեր խոսքով, պիտի ծառայությունն անցկացներ հրամանատարական բունկերի մեջ, պատ երազմի 1-ին իսկ օրից եղել է թ եժ կետերում՝ զորքի հետ միասին: «Զորքը նույնիսկ չգիտեր, որ հայրս փոխնախարար է: Փոշոտ վիճակում, հագուստը՝ կեղտոտ, ինչ-որ խոսակցության ընթացքում կամավորներից մեկն ասել է, թե հայրս խելացի է, պիտի իրեն լսեն, մեջներից մի զինվորական տեսել է՝ նա փոխնախարար է, բոլորը զարմացել են, որ

փոխնախարարը իրենց հետ կռ իվ է տալիս»,- պատմեց Նելլին՝ ավելացնելով, որ պատ երազմի առաջին օրերին հայրն ու մոտ երեսուն հոգի շրջափ ակման մեջ են ընկել ու հոր ջանքերով բոլորը ողջ ու առողջ դուրս են եկել շրջшփ ակումից: Հովհաննես Ավագյանի հետ կապի դուրս գալը ընտանիքի համար երջանկություն էր: Օրերով նրանից տեղեկություն չէին ունենում: Տիկին Ինեսսան ամուսնու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի յոթին՝ նրա մш հվանից

ժամեր առաջ: «Մայրս բոր բոքվшծ ասել է, թե քառասուն օր է՝ քուն և դադար չունի, նորմալ չի սնվում, չի կարողանո՞ւմ մի քանի օրով գա, որ հանգստանա, էդքան մարդիկ եկել են հերոսների և ու այլ կոչումներ ստացել, հայրս ասել է, թե բերա՞նս ես բացել տալիս: Այժմ կողքից, երբ նայում եմ, այնպիսի անձիք են հերոսի կոչում ստացել, ընդ որում՝ կոչումն ստացել և հետ է եկել Երեւան: Կան հերոսի կոչում ստացած անձիք, ում գունդը ամբողջովին վարի է գնացել, հասկանո՞ւմ եք,

անհամեմատելի է հորս և էդ «հերոսների» արածը: Այժմ ես հասկանում եմ, որ հերոսի կոչում ստանալու համար պետք է ծանոթ ունենաս, իսկ մենք էդ ծանոթը չունեինք: Ես բան չունեմ ասելու, զինվորները բոլորն էլ հերոսություն են արել, սակայն նրանք, որ էդքան կրш կել են, տшն կեր վերացրել, ու դրա համար իրենց հերոսի կոչում են տվել, դա նրանց պարտականությունն էր, իսկ հայրս պիտի բունկերից դուրս չգար, կենտրոնանար իր գործի վրա և իրեն հերոսի կոչում չեն տալիս, դա է վի րшվորականը»,- ասաց նա: Նելլին այնուհետև

թվարկում է բոլոր այն բուհերը, ուր հայրը ուսում է ստացել, նախ սկսում է Տնտեսագիտական համալսարանից, որի «Ֆինանսներ ու վարկեր» բաժինը հայրը կարմիր դիպլոմով է ավարտել: Զինվորական ծառայության հանդեն ունեցած սերը, այնուամենայնիվ, անտարբեր չի թողնում Հովհաննես Ավագյանին ու նա ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռшզ մական ինստիտուտ, ուրեմն զիվորական ծառայության անցնում Թալիշում, Մատաղիսում,

Ստեփանակերտում: Ռшզ մական կրթությունը Հովհաննես Ավագյանը շարունակել է Մոսկվա քաղաքի Ֆրունզեի անվան ռшզ մական ակադեմիայում ու այն ավարտել կարմիր դիպլոմով, Այնուհետև վերադարձել Երեւան և ծառայության անցել Վանաձորում, Վարդենիսում, Բերդում, Գորիսում: Այսքանով Հովհաննես Ավագյանը չի սահմանափակվել, ուսման հաջորդ դպրոցը ՌԴ-ի ԶՈՒ-երի Գլխավոր շտաբի ռшզ մական ակադեմիան էր, որը Դարձյալ ոսկե մեդալով է ավարտել: «Հետո եկանք Երեւան, սակայն հորս ոչ մի աշխատանք

չէին տալիս, 3 ամիս հետո առաջարկեցին Վազգեն Սարգսյանի անվան ռшզ մական համալսարանի պետի տեղակալի պաշտոնը: Մոտ Ութ ամիս այդտեղ աշխատելուց հետո հայրս ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանից առաջարկ ստացավ լինել իր 1-ին տեղակալը»,- պատմեց Նելլին և ավելացրեց, որ ընտանիքը այդքան էլ կողմ չի եղել դարձյԼ Արցախ տեղափոխվելուն, սակայն հոր ցանկությանը չեն ընդդիմացել։ «Հայրս ձգտում էր, որ գեներալ լիներ: Էդ առաջարկը, երբ եղավ,

ինքը անմիջապես ընդունեց, քանի որ էստեղ իրեն ճիշտ չէին գնահատել, ու մենք գնացինք Արցախ: Հայրս Արցախ գնաց մաքսիմալ իր գիտելիքը և ներուժը բանակաշինության մեջ ներդնելու համար»,- ասաց նա: Հովհաննես Ավագյանը հրաման է ստացել, որ պիտի Շուշի գնա, որտեղ էլ մեկ օր հետո զո հվել է: «Նոյեմբերի վեցին ինքը Շուշի է բարձրացել, իրեն ասել են, որ վի րшվորներ կան, պիտի իջեցնել, հայրս չի մերժել, սակայն զարմացել է, թե ի՞նքն է վի րшվոր իջեցնողը, դրա համար կան հատուկ մարմիններ, սակայն գնացել է, օգնել,

փրկել: Ինձ պատմել են, որ հայրս այդ օրը Շուշիում է մնացել, հետո իջել են, սակայն նորից ասել, որ պետք է բարձրանան, վարորդն ասել է, թե Շուշին վերցրած է, ինչի՞ ենք գնում, այդտեղ նաեւ տասնյակից ավելի ոստիկանների էին արդեն սպш նել, հայրս իմացել է այդ ամեն ինչի մասին, սակայն ասել է՝ ինձ հրաման է տրված, ու ես պետք է հրամանը կատարեմ, էդպես բարձրացել է և դեպքը տեղի է ունեցել: Հետո Արայիկ Հարությունյանի ելույթը լսեցինք, ասում է, որ ամսի հինգից Շուշին

վերցրած էր, մենք գժ վել ենք, եթե ամսի հինգին Շուշին վերցրել են, հայրս ի՞նչ գործ ուներ, որ ամսի յոթին գնացել է Շուշի»,- արցունքը աչքերին ասում է Նելլին և հարց տալիս՝ եթե ոչ հայրը, ուրեմն ո՞վ է արժանի հերոսի կոչմանը: «Գիտե՞ք, ես կարծում եմ, որ հայրս արժանի է նաեւ ՀՀ-ի ազգային հերոսի կոչման, սակայն քանի որ նա Արցախում էր ծառայում, գոնե պիտի Արցախի հերոսի կոչում տային: Իմ պայ քարն այն է, որ հորս ըստ արժանվույն գնահատեն: Ողջ Հայաստանում իր նման

կրթված սպա չկար: Ինքն ողջ պшտ երազմի խելքն էր: Մի սպա էր եկել, մեզ պատմում էր, որ հայրս ամեն բանը հաշվարկով էր անում: Մի անգամ ասել է՝ գնանք հաց ուտենք, սպան պատասխանել է, սակայն պարոն հրամանատար, կկրш կեն, վտшն գավոր է, հայրս ասել է՝ չեն կրш կի, գնանք հաց ուտենք, մի քիչ հանգստանանք, գնացել են, հաց կերել, և հայրս ասել է՝ այ հիմա կկրш կեն և կրш կը սկսվել է: Իր խելքի շնորհիվ է, որ 42 օր ողջ և առողջ են մնացել: Ինքը շատ խելացի էր, պարզապես իրեն վերջում հրաման չպետք է տային,

ինքն էլ պատասխանատու մարդ, հրամանը կատարել է»,- ասաց Նելլին: Ավագյանների ընտանիքը նամակ է ուղարկել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, որ Հովհաննես Ավագյանին Արցախի հերոսի կոչում տան: Ըստ Նելլիի, նախագահը բացել է նամակը, կարդացել, և ասել՝ բոլորն են հերոս, Ապա պետք է բոլորին այդ կոչումը տանք: «Մենք սպասում ենք, որ իրավիճակը մի քիչ հանդարտվի, գնանք Արայիկ Հարությունյանի և մնացյալի աչքերին նայենք, որ տեսնենք, թե ի՞նչ են ասելու մեր երեսին: Արայիկ Հարությունյանին միայն նրա համար եմ մե ղшդրում, որ ինքը Ինչպես կարող է չգնահատել հորս արածը, եթե ինքը չի Արցախի

հերոս, էլ ո՞վ է էդ բարձր կոչմանն արժանի: Իսկ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին պիտի հարցնել, թե ինչի՞ է իմ հորը հրաման տվել, որ գնա Շուշի»,- ասաց Նելլին: Հովհաննես Ավագյանը հու ղшրկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, նոյեմբերի տասնչորսին: Դստեր խոսքով, նրան վերջին հրաժեշտ տալու եկել էին միմիայն ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: ԱՀ նախագահի կողմից Ավագյանը հետմш հու պարգեւատրվել է «Մшր տական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *