Երկրի տերեր, նայեք ու ամաչեք. Հիշեք մի բան, որ…Նարինե Բաղդասարյանը՝ եռաբլուրում երգող Դավիթ Ամալյանի մասին

Նարինե Բաղդասարյանը գրում է. ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ… Մի քանի օր է արդեն ես փորձում եմ մարսել Ձեր երգը… Եռաբլուրում… Ամանորին…
Հոգիս տակնուվրա է եղել… ներսումս փոթորիկ էր… ուզում էի գոռալ… արտահայտել ներսինս, բայց չէի կարողանում գրել… Դավիթ Ամալյան….

ես Հայկական Երկրորդ Հեռուստալիքում աշխատելու տարիներին նկարահանել եմ Ձեր հրաշք ընտանիքը… Ձեր որդուն… ես հիշել եմ այդ հաղորդումը եւ … չասեմ, թե ինչեր եմ զգացել։
Չկան մխիթարանքի խոսքեր… դրանք անիմաստ են դառնում, երբ կորցնում ենք ամենաթանկն այս աշխարհում…

Աստված Ձեզ ուժ ու համբերություն տա, որ կարողանաք դիմակայել… Երգից այս կադրը դաջվել է իմ մեջ… Ինչքան բան կա այս հայացքում…
Երկրի տերեր… նայեք … ու ամաչեք… այո ամաչելու շատ բան ունեք, տեսնես կա՞ մի ձեւաչափ ձեր մեղքը չափելու համար…

Հիշեք մի բան, որ ամեն ծնողի ապրած վիշտը հետապնդելու է ձեզ ողջ կյանքում… Այս հայացքն էլ չմոռանաք… երբ ձեր երեխաների հետ կզվարճանաք… ձեր երեխաներն էլ են մերը, թող ապրեն երկար… բայց դուք… միեւնույնն է տա կանք եք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *