Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հարգանքի արժանի քայլը Արցախի և Հայաստանի համար. ահա, թե ինչ է պատրաստվում անել

Սամվել Սարգսի Կարապետյան (օգոստոսի 18, 1965, Կալինինո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ հայ, ռուսաստանցի գործարար, միլիարդատեր, Տաշիր Գրուպ ձեռնարկության սեփականատեր։

2013 թվականին կարողությունը, ըստ Ֆորբս ամսագրի, $ 3,8 միլիարդ է, որով Ռուսաստանի 29-րդ ամենահարուստ մարդն է: «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Իմ ընտանիքը միշտ կանգնած է եղել իր ժողովրդի կողքին ։ Կանգնած ենք նաեւ հիմա:

Հորս որոշմամբ հատկացվել է օգնության եւս մեկ խմբաքանակ: Հինգ մլն դոլար կհատկացվի Հայաստանի ու Արցախի կայուն զարգացման ապահովմանն ուղղված մարդասիրական եւ սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Ես անընդհատ տեսնում եմ, թե ինչպես, անկախ հնարավորություններից, մենք ՝ յուրաքանչյուրս, նպաստում ենք ընդհանուր մեծ գործին: Մեր գործողություններով է պայմանավորված, թե ինչ օրինակ կցուցադրենք մեր երեխաներին ու ինչպիսին կլինի մեր Հայրենիքը վաղը: Մենք կարող ենք, ես հավատում եմ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *