Մի երկու օր առաջ էլ երազ տեսա․ Սարգիսը եկավ ինձ մոտ ասաց՝ Լիլ, դեռ ինձ սպասո՞ւմ եք, պատասխանեցի՝ հա, ասաց… հիշում է Արցախում զո հվшծ Սարգիսի մտերիմ ընկերը

Մեր լույսն է Սարգիսը, մեր պահապան հրեշտակը։ Ես չեմ ցանկանում իր մասին անցյալով խոսել, քանի քդ ինքը մեր հետ է, կա, NEWS.am-ի հետ զրույցի ընթացքում ասում է Լիլիթ Սարգսյանը՝ ադրբեջանական шգ րեսիան հետ մղ ելու Ժամանակ զո հվшծ Սարգիս Հակոպյանի մտերիմ ընկերը։ Սարգիսի զրնգուն ձայնը մինչ օրս Լիլիթի ականջների մեջ է։ Ասում է՝ Սարգիսը տաղանդավոր երգիչ և

նկարիչ էր։ «Ինքը ասում էր՝ ես լեգենդ եմ լինելու, ես էլ պատասխանում էի, որ դու հաստատ կլինես, նման բան չկա, որ դու ուզես ու չհասնես դրան։ Ինքը շատ լավ երգում, նկարում էր, հնարավոր չէր ինչ-որ բան ցույց տայիր, և ինքը չկարողանար նույն պատկերը ստանալ, նույնիսկ եթե 1-ին փորձից չստացվեր, այնքան կաներ, որ կստացվեր ու էնքան լավ, որ օրիգինալից չէր տարբերվում։ Իր հետ մի

րոպե առանց ծիծաղելու հնարավոր չէր, ինքն անգաշ լռության մեջ ծիծաղելու առիթ էր գտնում»,- պատմում է Լիլիթը։ Հոկտեմբերի քսանին Արցախի ՊԲ-ի հրապարակած զոհված զինծառայողների շարքում էր նաև Սարգիս Հակոպյանի անունը։ Նա Արարատի մարզի Գեղանիստ համայնքից էր, ծնված 2001թվականի ապրիլի քսանյոթին։ Սարգիսը ուզում էր լավ նկարիչ լինել, որ համաշխարհային ճանաչում

ունենար։ «Ցանկանում էր լեգենդ դառնար, իր ծննդյան օրվան ընդառաջ շապիկի վրա գրել էր՝ լեգենդները ծնվում են ապրիլ ամսին։ Ինքը ապրիլյան պшտ երազմի մասնակից Քյարամ Սլոյանի ծննդյան օրն էր ծնվել, ասում էր՝ իմ ծննդի օրը հերոս է ծնվել»,- հիշում է Լիլիթը։ Սարգիսը դպրոցը ավարտելուց հետո՝ 2019թվականի հուլիսին բանակ է զորակոչվել, նպատակ ունենալով՝ վերադառնալ և

ուսումը շարունակել։ «Իր մոր երազանքն էր, որ տղան բարձրագույն կրթություն ստանար, ցш վոք, նա դեռ 1 տարի առաջ է մա հացել։ Պիտի Գեղարվեստի ակադեմիա ընդունվեր, ասում էր՝ բանակից գալու եմ և ընդունվեմ, մամայիս երազանքը պետք է կատարեմ»,- պատմում է Լիլիթը։ Սարգիս Հակոպյանը Սիսիանում էր ծառայում։ Ըստ Լիլիթի՝ պшտ երազմի ժամանակ նրանք դիրքեր

էին բարձրացրել, իսկ դեպքը վերադառնալիս Էր տեղի ունեցել։ «Սնար յադը ընկել է ավտոբուսի վրա, որի մեջ Սարգիսն էր, ավտոբուսը шյ րվել է։ Հստակ չգիտեմ, թե քանի մարդ է եղել։ Ես մինչ օրս էլ հույս ունեմ, որ Սարգիսը փրկված է, ինքը գալու է։ Մենք յուրաքանչյուր վայրկյան աղոթում ենք իր վերադարձի համար։ Ճիշտ է, ասում են, որ մեքենան այ րվել է, սակայն մենք հավատում ենք, որ ինքը կգա։

Փրկվածներից մեկի հետ ենք խոսել, ով պատմում է, որ ինքը փш խել է, սակայն ինչպես՝ չգիտի, չի հիշում, աչքերը երբ բացել է՝ հիվանդանոցում է եղել։ Ասում է՝ չեմ էլ հասկացել, թե ինչպես եմ մեքենայից փախել։ Մենք հստակ բան չգիտենք, սակայն ասում են, որ հաստատ Սարգիսը այրվել է, քանի որ ինքը հրամանատարի հետ ավտոբուսի սկզբնամասում է

եղել, իսկ սնшրյ ադը հենց էդ մասում է ընկել»,- ասաց Լիլիթը։ Սարգիսի զո հվելու լուրը մտերիմները լսել են հոկտեմբերի տասնյոթի առավոտյան, ենթադրում են, որ դեպքը նախօրեին է եղել։ Մի քանի օր տեղեկություն չունեին նրանից, հենց նույն օրը Լիլիթը երազի մեջ նրան էր տեսել, բարձր տրամադրությամբ միասին դասի էին գնում։ Ոգևորված երազը մորն է պատմել և լսել՝ իր մտերիմ

ընկերը զո հվել է։ «Մի 2 օր առաջ էլ երազ տեսա․ Սարգիսը եկավ ինձ մոտ ասաց, թե Լիլ, դեռ ինձ սպասո՞ւմ եք, պատասխանեցի՝ հա, ասաց՝ մի սպասեք և էլ ոչ մի բան չեմ հիշում, քնիցս արթնացա»,- պատմեց Լիլիթն ու հիշեց իր ու Սարգիսի նամակագրությունից մի հատված, որը մինչ Սարգիսի բանակ գնալն էին ունեցել։ «Գրել էի՝ չեմ հավատում և պատկերացնում, որ դու էլ ես գնում

բանակ, պատասխանել էր՝ է՜խ, սակայն մի տխրեք, սպասեք ինձ, ես հետ եմ գալու։ Առանց ինձ կյանքը մի տեսակ էն չի լինի մնացածիդ մոտ»,- ասաց Լիլիթը։ Սարգիս Հակոպյանի հարազատները հու ղшրկավորության արարողություն դեռ չեն արել, քանի որ նրա դ ին չկա։ «Ասել են, թե մինչև Սարգիսից մի բան չգտնենք, չենք անելու թա ղում»,- ասաց Լիլիթը։ Սարգիսի ֆեյբուքյան էջի

վերջին գրառումը մորն է նվիրված, ով տղային զինվորական հագուստով չէր տեսել։ Սարգիսը իր հեղինակած նկարն էր հրապարակել, որտեղ պատկերված են ինքը և մայրը, ինքը՝ զինվորական հագուստով, մոր ձեռքը բռնած։ Լուսանկարին կից գրել էր․ «Քեզ հիշում եմ ես… հիշում եմ շարունակ ինձ գրկող, շոյող ձեռքերդ մեղրահոտ Հասկացող, ներող աչքերդ հարազատ և ինձ կյանք տվող ժպիտդ արևոտ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *