Սուրեն Սահակյանը գրում է. Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր էր, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ չհայտնվեր։ Ի՞նչ կփոխվեր դրանից, ինչը կանխելու համար պետական մակարդակում որոշում ա կայացվել տեղադրել էդ ցուցանակը։ Իհարկե ոչ մի բան էլ չէր փոխվի։ Էդ դեպքում ինչո՞ւ ա տեղադրվել։
Էս հարցի պատասխանը փնտրելիս ստիպված ես լինում Ալիևի այլ քայլերին ևս ականատես լինել։ Օրինակ, երբ նա իր ելույթներում «աքլորակ ռվի» ա կանչում Փաշինյանին, փորձում նվաստացնել նրան կամ կանգնում ա Արցախի գր ավյալ գյուղերից մեկի տապ ալված ցուցանակի վրա ու անթաքույց հրճվանքը դեմքին նկարվում, այլ այլան դակություններ…
Հիշեցնեմ, որ Ալիևը 60 տարեկան ա, որից 17 տարին երկիր ա ղեկավարել։ Եթե ցուցանակը տեղադրեր գյուղում դպրոց ու գրադարան չլինելու պատճառով ճշտի ու սխալի, բարոյականի ու անբա րոյականի, լավի ու վատի մասին պատկերացումներ ձևավորելուց զրկված Ներքին Հեյդարօղլու պայմանական գյուղի միջին վիճակագրական հովիվ Ռամիլը, ով ճակատագրի բերումով անցել ա պատ երազմի դժոխքը, դա կարելի էր հասկանալ, բայց ոչ 60 տարեկան, ամբողջ կյանքը հով տեղ աճած դդումի, առավել ևս, երկրի նախագահի մակարդակում։
Հիշեցի մի ծանոթի խոսքերը, որ առաջին պատերազմի տարիներին առիթ էր ունեցել մոտիկից ճանաչելու Ալիևների ընտանիքը։ Պատմում էր, որ երբ Փաշինյանը կիսվեց Իլհամի հետ շփումից առաջին տպավորություններով, թե նա կիրթ, բանիմաց լիդեր ա, հասկացել էր, որ մի բան սխալ ա ընթանում։ Իր փորձառությունն այլ բանի վերաբերյալ էր հուշում՝ գործ ունենք «անգրագետ, ինքնահավան, սրի կա, ապուշ լա կոտի հետ»։ Պատմությունն ու պատե րազմի արդյունքներից Ալիևի պահվածքը համոզում ա, որ ծանոթս ճիշտ էր, իսկ Փաշինյանը սխալվում էր։
Սխալվում էր ոչ միայն Փաշինյանը, այլև սխալվում են նրանք, որոնք մտածում են, թե էս պայմաններում կայուն խաղաղություն ա հնարավոր։ Ալիևը փորձելու ա էս հաղթանակը օգտագործել իր ցմ ահ կառավարումը արդարացնելու և կառավարումը ժառանգներին փոխանցելու համար։ Չի երևում նաև, թե իրեն նման կերպ դրսևորող մարդը պատրաստ ա հավասարի նման,
հարգանքով հարաբերվել նրանց հետ, ում երեկ թշ նամի էր համարում և ում, կարծես, հաղթել ա։
Էս վարքը նաև խաղաղության վերաբերյալ եթերային սպասումները դուրս ա մղելու հայ հանրության մտքերից՝ դրանք փոխարինելով վրե ժի ծարավով։ Շուռնուխի 11, թե 12 տները կամ ճանապարհին տեղադրված ցուցանակը Ալիևին պետք չեն։ Նրան պետք ա Հայաստանի եւ էդ ճանապարհով անցնող յուրաքանչյուրի նվաստացումն ու երկրի անկայուն ներքաղաքական
վիճակը։ Էս պահին նա կստանա՝ ինչ ուզում ա, բայց երկարաժամկետ հեռանկարում նա ստանալու ա իր հաղթանակի տակ մնացած հանրություն և վրեժով լցված հարևան։ Այսինքն, ըստ էության, Ալիևն անում ա նույն սխալները, ինչ արեց Հայաստանն ու հայ հանրությունը մե՛ր հաղթանակից հետո։