30 տարի անկախ ենք, ունեցել ենք երկրի 4 ղեկավար, բոլորն էլ պատերազմ ղեկավարած… Հիմա ինձ, և համոզված եմ շատերին մի հարց է հետաքրքրում… Դավիթ Մելիքյանի կոշտ հարցադրումը

Դավիթ Մելիքյանը գրել է. Արդեն երեսուն տարի անկախ ենք, ունեցել ենք երկրի 4 գերագույն գլխավոր հրամանատար, բոլորն էլ պատերազմ ղեկավարած: Նախկին 3 ղեկավարները մեղադ րում են այսօրվա ղեկավարին պատերազմը պարտվելու համար, վերջին երկուսը նույնիսկ դավա ճանության մեջ են մեղադրում:

Առաջին նախագահը տարիներ շարունակ ներկայացրել է ելքը, թե ինչպես խուսափել նոր պատերազմից, կամ ինչպես շահած դուրս գալ: Մի մասը կողմ էր լուծմանը մի մասն էլ դեմ հասկանալի պատճառներով: Հիմա ինձ, և համոզված եմ շատերին մի հարց է հետաքրքրում `

Նախկին 2 նախագահները շատ լավ տիրապետելով, թե մեր բանակի եւ երկրի, և թե թշնամու հնարավորությունները, ինչ կանեին իրենք վերջին պատերազմը հաղթելու համար? որն էր հաղթանակի բանալին, որը մինչեւ այսօր, և մինչեւ պատերազմը երբևէ չեն ներկայացրել:

Ասել, թե ճիշտ չի բանակցել, դավ աճան է, եթե մենք լինեինք պատերազմ չէր լինի,և չբացատրել թե ինչպես, դա կարող են ասել բոլորը, յուրաքանչյուր մարդ աշխարհում: Դուք ունեցել եք հնարավորություն հարցը լուծելու մինիմում քսան տարի, պատերազմի ընթացքում էլ ունեցել եք հանդիպելու, քննարկելու հնարավորություն, եղել եք Արցախում, իսկ ինչ եք արել? ինչ եիք քննարկում, եթե չեք ասել հաղթելու գաղտնիքը, ինչ եիք անում Արցախում?

Էն, որ սարքել եք մատի փաթաթան, թե մեր ղեկավարած տարիներին կարևորը պատերազմ չկար, դա ձեր շնորհիվ չէր, դա մեր երկրում «գույք պարտքի դիմաց» -ի, արտագաղթի, Հայաստանի հարստություն հանդիսացող հանքերի հերն անիծելու, տարիներով երազած անկախությունը օտարից կախվածության մեջ քցելու եւ հային թշ վառական դարձնելու շնորհիվ էր, սահմանին 25 տարի զո հված զինվորների շնորհիվ էր:

Բացատրեք ինչ եք արել դուք հաղթելու, կամ գոնե չպարտվելու համար: Հենց բացատրեք էս ամեն ինչը, հենց ապացուցեք, որ ձեր ստեղծածը քան դել են ու դա է պարտության պատճառը, համոզված եմ` չի լինի թեկուզ մեկ քաղաքացի ով ձեր կողքը չի կանգնելու:

Չնայած, որ լավ գիտեմ, բացատրելու ոչինչ չունեք, որովհետեւ բացի էս վիճակին հասցնելուց` ուրիշ ոչինչ չեք արել: Ու մի մոռացեք, որ ժամանակին դուք եք քաղաքական հայացքները դարձրել հայրենասիրության չափման միավոր, հիմա էլ կուսակցություններով միավորվել ու համոզում եք, թե սա քաղաքական պայքար չէ, սա հանուն հայրենիքի փրկության է: Էղավ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *