Հիմա ուժե՞ղ մարդիկ էին ռոբն ու սերժը, իհարկե ոչ: Նրանք վախկոտներ էին, քանի որ… Մերի Տոմոյանի ուշագրավ վերլուծությունը Փաշինյանի գործունեության վերաբերյալ

Մերի Տոմոյանը գրուն է. ՆԻԿՈԼԸ ԹՈւ՞ՅԼ ՂԵԿԱՎԱՐ Է, ԹԵ՞ ՀԶՈՐ: Երեկվա ուղիղ եթերից հետո, երբ ես արեցի արտահայտություն, որ “Նիկոլը թույլ ղեկավար է”, շատ երկար մտածեցի ասածիս պահով։ Հիշելով անցած իմ կյանքը, հիշելով իմ սպորտի վարպետի խոսքերը “ուժեղի ու թույլի” վերաբերյալ, վերլուծելով ու համեմատելով հասկացա, որ ես սխալ էի։ Իսկ այժմ այդ վերլուծությունը ներկայացնեմ ձեզ։ Երկար ստացվեց, սակայն կարդացեք ու դուք էլ վերլուծեք։

Այս հարցը` չկա մի հայ, որ ինքը իրեն տված չլինի: Թաղերում, շենքերի բակերում, օֆիսներում և այլ տեղերում, բոլորն են քննարկում այս հարցը: Ու հիմնականում ասում են թե թույլ է, քանի որ չի սպ անում, չի ծե ծում, չի ջնջում սրան-նրան և այլն: Եկեք հասկանաք: Երկար տարիներ, առնվազը վերջի 20 տարում, Հայաստանում բազմապիսի հարցեր` քաղաքական, տնտեսական, հասարակական, նույնիսկ դա տաիրավական հարցերը լուծվել են մաֆիայի օրենքներով:

Իսկ ի՞նչ է նշանակում դա: Սպ անություններ, ծե ծ ու ջ արդ, շա նտաժ, կա շառք, ահաբե կում և այլն, և այս ամենը արվում էր ուրիշի ձեռքերով, միայն, թե ոչ ռոբասերժի: Սա ավտորիտար, քրեաօլիգարխիկ համակարգի գործելաոճն է, որը ես անվանում եմ մի ընդհանուր բառով` մաֆիա: Երբ ռոբասերժին պետք էր, ասենք` մի արդար դատավորի հարց լուծել, օգտվելով վերը նշված գործելաոճի գործիքներից, ուրիշի ձեռքերով, հանգիստ լուծում էին այդ հարցերը:

Հիմա ուժե՞ղ մարդիկ էին ռոբն ու սերժը, իհարկե ոչ: Նրանք վախկոտներ էին, քանի որ ճշմարտությունից միշտ փախել են, վախեցել են ճիշտ հարցադրումներից, դրա համար էլ թաղային հեղինակությունների, բանդի տների եւ գո ղականների ձեռքերով շատերի բերանները փակում էին: Որին էլ չէր հաջողվում բերանները փակել, օգտագործում էին պետական մեքենան, կաշա ռակեր Ոստիկանական, ԱԱԾ, դա տախազության և դա տավորների միջոցով էին լուծում հարցերը:

Իսկ պետական համակարգի ու ժային հատվածը հլու հնազանդ ինչու՞ էին կատարում ռոբասերժի որոշումները: Դե քանի որ իրենց հնարավորություն էր տրված զբաղվել կոռուպ ցիայով և հարստանալ: Իսկ այսպիսիք փող շատ էին սիրում, շատ շատ, նույնիսկ իրենց հարազատ կնոջից շատ, էլ չեմ ասում հայրենիքից: Այսինքն երկրի այդպիսի ղեկավարները միշտ թաքնվել են այդ բա նդաների ետևում, որպեսզի, սիրելի քաղաքացի, չպատասխանեին քո այն հարցին, թե ինչու՞ , օրինակ, չպատ ժվեց Ավետիք Բուդաղյանի սպա նողը:

Որպեսզի չպատասխանի այն հարցին, թե ինչպես՞ սպա նվեց Պողոս Պողոսյանը Պապլավոկում, և ինչու՞ սպ անության համար ոչ ոք պատասխան չտվեց: Եվ որպեսզի, սիրելի քաղաքացի, չպատասխանի որդեկորույս մայրերի հարցերին, այլ կաշառված բարձրաստիճան ոստիկանների ձեռքով քարշ տա այդ մայրերին Բաղրամյան պողոտայի ասֆալտի վրայով, իսկ ինքը թաքնվի հաստ ճաղերի և հաստ պատերի հետևում:

Հիմա իրենք, որ միշտ ուրիշների ձեռքերով հաշվեհարդար էին տեսնում մարդկանց հանդեպ, և միշտ թաքնվում էին նույն այդ մարդկանց հետևում, եթե վախկոտներ չեն, բա ինչ՞ են: Իսկ այդ ե՞րբ են վախկոտ մարդուն անվանել ուժեղ: Երբեք: Ուրեմն իրենք թույլեր են: Հարցրեք ցանկացած հոգեբանի, և նա կասի, որ ամենավախկոտ ղեկավարները` դա ավտորիտար համակարգով երկրների ղեկավարներն են: Հիմա հարց` վախկոտ մարդը ինչպե՞ս կարող է լինել ուժեղ, հզոր, եթե իր երկրում, հարցերից խուսափելու համար, երկիրը վերածել է առուծախի կենտրոնի, կաշառ ակերության որջի, որտեղ իրենց ղեկավարած երկրի քաղաքացուն թա լանում է ցանկացած շուստրի գյադա:

Այժմ անցնենք մեր նոր` հետհեղափոխական երկրի ղեկավարին` Նիկոլ Փաշինյանին: Սիրելի ժողովուրդ, կարո՞ղ էր նա նույնպես, հեշտ եւ հանգիստ, մարդկանց փոխելով, հին փողասերերին նոր փողասերերով փոխելով, նույն համակարգի գործելաոճով շարունակեր ղեկավարել: Կարող էր: Իսկ ինչու՞ չարեց, քանի որ նա ցանկանում է կառուցել օրենքի ու օրինապաշտության երկիր, որտեղ օրենքի առաջ բոլորը հավասար են:

Դու, հայ մարդ, հենց այժմ բաց աշխարհի քարտեզը, ինտերնետով հետքրքրվիր, ու տես, թե ինչպես են ապրում ժողովրդավարական երկրների քաղաքացիները, և տես՝ ինչպես են ապրում ավտորիտար համակարգով երկրների քաղաքացիները: Դուք կտեսնեք սարերի տարբերություն, դեմոկրատական երկրների քաղաքացիները 10 անգամ լավ են ապրում, քան ավտորիտար և կոռումպացված երկրների քաղաքացիները:

Նիկոլ Փաշինյանն ցանկանում է կառուցել ժողովրդավարական, դեմոկրատական երկիր, որտեղ իր ժողովուրդն էլ կապրի լավ, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքները, որտեղ ընտրությունները չեն կեղծվում, ու որտեղ քաղաքացին է իր երկրի տերը: Նա չի խուսափում ոչ մի քաղաքացու հարցից, միշտ մարդկանց մեջ է, լսում է քեզ, սիրելի քաղաքացի: Լսում է քո դա րդի ու ցա վի մասին: Իսկ օրինական երկիր կառուցելը երկարին ու դժվար ճանապարհ է: Վաղը, եթե դատավորներին փոխի հարյուր տոկոսով, գիտեք թե դրանով կլուծվե՞ն բոլոր հարցերը, կամ այդ նոր նշանակվածների մեջ չե՞ն լինի նոր ծախվողներ, իհարկե կլինեն:

Դրա համար մենք պետք է հավատանք, վստահենք ու համբերատար կառուցենք մեր երկիրը: Պետք է ինստիտ ուցիոնալ լուծումներ ներդնելով ստեղծել նոր դա տաիրավական և պետական կառավարման համակարգ: Իսկ դուք գիտե՞ք, որ աշխարհի ամենաու ժեղ, գերհ զոր երկրի` ԱՄՆ-ի նախագահի, Դոնալդ Թրամփի, Մեքսիկայի հետ պատ կառուցելու մասին որոշումը սառեցվել է ԱՄՆ-ում մի փոքրիկ քաղաքի դատավորի որոշմամբ` մի քանի ամսով:

Այ հենց այդ ինստիտուցիոնալ համակարգը ունենալու շնորհիվ է ԱՄՆ-ն դարձել գերհզոր: Իսկ դուք գիտե՞ք, որ Իսրայելի մի նախագահին, իր պաշտոնավարման ընթացքում քարտուղարուհու հետ սիլի բիլի անելու հետևանքով սովորական դատավորը բա նտ է ուղարկել: Այ հենց դրա շնորհիվ է տարածքով Հայաստանից փոքր Իսրայելը հզոր երկիր դարձել: Իսկ գիտե՞ք, որ վերջերս, Հարավային Կորեայի կին Նախագահին, քսան տարով դատեցին միայն այն պատճառով, որ նա միջամտել էր իր ընկերուհու ֆիրմային շահել տե նդեռ, և այդ երկիրը,

որ աշխարհի տնտեսական գիգանտներից մեկն է, նույնպես հզորացել է ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ: Վարչապետը կառավարման բոլոր ուղիներից ընտրեց ամենադժվարին ուղղին, միայն թե կառուցեր իրավական, ժողովրդավարական երկիր: Հիմա հարց, թույլ մարդը կընտրե՞ր արդյոք ամենադժվար ուղղին` Իհարկե ոչ: Իր դեմ են աշխատում ահռ ելի ֆինանսական հնարավորությունների տեր ուժեր: Ամբողջ պետական կառավարման համակարգ, որը կտրվել է քեզ թալ անելու հնարավորությունից, սիրելի քաղաքացի:

Միակ հենարանը և ուժը, որը ունի Նիկոլ Փաշինյանը` դա ժողովրդի վստահությունն է, քո վստահության քվեն է հայ մարդ: Տեսեք, 2018 թ մայիսի 25-ից , արդեն իսկ թալ անչիների տեղեկատվական մեդիառե սուրսը հանրությանը նետեց «հիասթ ափվել ենք» թեզը: Պատկերացնու՞մ եք, երկու շաբաթվա երկրի ղեկավարից մթամ հիասթափվել են: Ամեն տեսակի ստ որ ստի ու կեղծիքի գնացին, բայց Փաշինյանը չվախեցավ, չընկրկեց, չփակեց այդ մեդիառեսուրսը, այլ գնաց օրինական երկիր կառուցելու ճանապարհով: Իսկ գիտե՞ք ինչու չփակեց դրանց բերանը, որովհետև համոզված էր, որ հայ ժողովուրդը ունի այդքան խելք,

որ թացը չորից տարբերի, և հավատում էր հայ ազգի մտքի ու խելքի հզորությանը: Եվ դեկտեմբերի 19-ը ապացուցեց այս թեզը, որ հայ ազգը խելացի է և իրեն խաբել հնարավոր չէ: Իսկ հները չէին ճանաչում հայ ժողովրդին, որովհետև ժողովրդից վախենալով` միշտ թաքնված են եղել նույն այդ ժողովրդից: Չեն զրուցել մարդկանց հետ, չեն լսել մարդկանց դարդն ու ցավը, որովհետև վախեցել են:

Ես մի բան կասեմ, ճշմարտության աչքերին ուղիղ նայողը խիզախ մարդ է: Իսկ խիզախ մարդը ոչ մի պարագայում չի կարող թույլ լինել: Սիրելի ժողովուրդ փաստենք` որ մենք իրականում ունենք հզոր, ուժեղ ղեկավար` Նիկոլ Փաշինյան: Նա գնաց ամենաբարդ, ամենադժվարին ճանապարհով, որպեսզի կառուցի մեր երազանքների

հայրենիքը` դեմոկրատական, ժողովրդավարական երկիր: Այսպիսով համարում եմ այս հարցը փակված: Եվ ստացվում է, որ այնքան էլ դժվար լուծելու խնդիր չէր: Այս հարցը մոտավոր նման էր` 1+1=2, որն անհերքելի է: ԵՎ ուրե’մն` ՀԶՈ’Ր ՎԱՐՉԱՊԵՏ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ: Մերի Տոմոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *