Տան միակն ու մինուճարն էր… Աստծո կողմից տրված երեխա… Ծնվելուց առաջ մայրը երազ էր տեսել, որ… Արցախում նահատակված Սերյոժա Վարոսյանի մասին

Սերյոժա Վարոսյանը ծնվել է 1991 թվականի հունվարի 17-ին Աշոցքում… Տան միակն ու մինուճարն էր… Աստծո կողմից տրված երեխա… Ծնվելուց առաջ մայրը երազ էր տեսել… ու մինչև հիմա էլ մայրը չի հավատում, որ Աստծո կողմից ուղարկված իր միակ զավակը էլ չկա ողջերի մեջ…

Շատ սիրուն էր նկարում… սովորել է Շիրակի պետական համալսարանի՝ Կերպարվետ և գծագրություն բաժնում… բնավորությամբ շատ համեստ էր, չխոսկան ու խելոք, բայց միևնույն ժամանակ շուտ բռնկվող, եթե հանկարծ ինչ որ բանից վիրավորվեր կամ զգար, որ ճիշտ չեն…

Ամուսնացած էր, ունի 2 տղա՝ 6 տարեկան Համլետիկը, ով գիտի,որ պապան երկնքից է իրենց նայում ու 5 տարեկան Էրիկը, որ մինչև հիմա սպասում է հոր գալուն… աշխատում էր սահմապահ զորքերում, սեպտեմբերի 27-ից եղել է կռ վի դաշտում… պատերազմի ընթացքում վատ զգալու պատճառով

տեղափոխել են բուժկետ, բայց չի մնացել էնտեղ, երկրորդ օրը գնացել ու միացել է ընկերներին՝ ոչ մի վարկյան մենակ չթողնելով… զո հվել է հոկտեմբերի 19-ին՝ անօդաչուի հար վածից… հավերժ կմնաս մեր սրտերում, ընկերներիս Բուդուլ ու հարազատների Սերոժիկ :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *