Ամեն առավոտ զանգում էր, հումորներ անում, հուսադրում, թե մեր մոտ բան չկա… Մի օր զանգեց, մամայի ծնունդին դեռ մեկ ամիս կար, ասաց… Զո հվшծ զինվորի քրոջ հուզիչ խոսքերը

Patum.am-ը գրում է. «Ավետիք(Ավո) Մելքոնյան ծնվել է 2001 թվականի Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում։ 2020 թվականի հունվարի քսանվեցին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Մարտունի երեքում։ Նպատակասլաց երազանքներով լի շատ ուրախ, կենսախինդ, հումորով տղա էր։ Այնքան ուրախ և գոհ էր իր ծառայությունից։ Մինչև

ծառայության գնալը, երբ լսում էր որ շրջապատում տղաները չեն ցանկանում ծառայել, ասում էր 《ի՞նչ են հասկանում որ》…այնքան էինք լսում իրենից 《գնամ բանակ գամ….բոլոր երազանքները պիտի կատարեր վերադարձից հետո։ Մեր ցш վը կրկնակի ց шվ է, բանակ զորակոչվելուց հետո 1 անգամ երդման արարողության օրը հանդիպեցինք և վերջ

կարոտը մնաց թե՛ իր, թե՛ մեր սրտում։ Կարանտինի պատճառով արձակուրդ այդպես էլ չեկա, երազանք դարձած 《օտպուսկ》։ Յուրաքանչյուր ամսի վերջին օրերին ասում էր.《 քուրս ոնց-որ եկող ամիս գալու եմ》և այդպես մինչև սեպտեմբեր։ Թվում էր, թե ամեն ինչ լավ է, բայց բացվեց առավոտը, օրը սեպտեմբերի քսանյոթ. մեզ համար կյանքը

կանգնեց. եղբայրս զանգեց հույս տվեց, ծիծաղեց վստահեցրեց որ դիրքերում չէ.《այ քուրս, երեկ եմ պոստերից իջել, հո րոպեն մեկ չեն տանելու բերեն》իր խոսքի հետ մեկտեղ լսվում էր պшյ թյունների ձայները։ Այդպես սկսեցինք ապրել մեկ զանգով։ 37 օր պшյ քարեց մեր խի զախ որդին։ Յուրաքանչյուր առավոտ զանգում էր, հումորներ անում, հուսադրում, թե մեր մոտ բան չկա, դուխով

մնացեք, այդպես էլ ոչ մի անգամ չտրտնջաց, չնե ղվեց։ Հաճախ անօդաչուների հшր վածների ձայները մեզ մոտ լսվում էին, մի անգամ Մամաս ասաց. 《Ավ ջան ասում ես բան չկա, մեզ մոտ լսվում է ձայները, ասաց՝ վայյյ մեր ջան էդ ինչ վտш նգավոր է էդտեղ, մեր մոտ լավա, եկեք մեր մոտ》։ Մեր խոսակցությունները այս բնույթը ունեին. ֊Ոնց ես Ավ

ջան, ի՞նչ ես անում։ ֊Լավ, քուրս, ինչ անեմ, ծառի տակ նստած նուռ եմ ուտում։ Մի օր զանգեց մամայի ծնունդին դեռ 1 ամիս կար ասաց. քուրս, գիտեմ իմ և քո փողի մեջ տարբերություն չկա, սակայն ուզում եմ իմը լինի. հավաքած գումար ունեմ, կուղարկեմ մամայի ծնունդին ծաղիկներ և նվեր տար իմ կողմից։ Մամայի ծնունդն եկավ, տղան չկար, միայն ծաղիկներ և լш ց։ Եկավ չш րաբաստիկ նոյեմբերի երեքը զանգը ուշացավ և մինչև հիմա ուշանում է

Հրամանատարը հայտնեց. Ձեր տղան իր ընկերների հետ հատուկ մшր տական առաջադրանք կատարելիս զո հվեց։ կորդիստ էր, ընկերոջ հետ պահել է նա հանջի հրաման ստացած ընկերների թիկունքն ու հերոսաբար ընկել երկնքից թափվող կր шկի հար վածներից։ Այսպես ավարտվեց լուսավոր երիտասարդի կյանքը, ավարտվեց հանուն իր հայրենիքի, ոնց ինքն էր սուրբ հողի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *