Եթե ուզում եք դուրս գալ խմբակցությունից, դա ձեր իրավունքն է, բայց իմացեք, որ… Մանե Էլբակյանի գրառումը «Իմ քայլը» կուսակցությունը լքածների մասին

Մանե Էլբակյանը գրում է. Իմ Քայլը խմբակցությունից դուրս եկած պատգամավորներից ոչ մեկ, առանց բացառության բարոյական իրավունք չունի մնալու որպես անհատ պատգամավոր: Իրավունք չունեն քանի որ իրենցից ոչ մեկ ժողովրդից ձայն չի ստացել, իրենցից ոչ մեկ ձայն չի ստացել որովհետև ժողովուրդը իրենց չէր ճանաչում:

Իմ Քայլը խմբակցության բոլոր պատգամավորները պետք է խոստովանեն, որ իրենք ստացել են այդ կարգավիճակը միայն նրա համար, որ եղել են կանգնած Նիկոլ Փաշինյանի կողքին: Իհարկե եթե ուզում եք դուրս գալ խմբակցությունից, դա ձեր իրավունքն է, ոչ մեկիդ ստիպողաբար չեն պահում,

բայց ունեցեք այնքան բարոյականություն, որ մանդատը վայր դնեք ու հեռանաք տեղը զիջելով ցուցակում հաջորդ համարին: Իսկ հիմա ձեր գործունեությունը որպես անհատ պատգամոր կարելի է համարել ոչ լեգիտիմ այն մասով, որ այդ ձայները ձերը չեն եղել, դուք որպես անհատ պատգամավոր չեք եղել առաջադրված:

Սակայն ամեն դեպքում իմացեք, որ դուք ձեր չեղած կարիերայում դրեցիք մի սահմանում՝ ճամբարից ճամբար փախչողի, խորտակվող նավի վտա նգ զգացող կռիսի նման փախչողի պիտակը կմնա ձեր վրա, և դա կլինի ձեր հետագա կյանքում որպես բնութագիր: Իսկ ժողովրդի նավը չի խորտակվելու դա հաստատ իմացեք, սխալ հաշվարկ արեցիք և մնացիք за бортом:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *