Հիմա տղան կարոտով, անհամբեր հորն է սպասում ու զարմանում, թե… Արցախում զո հված Անդրանիկ Մխոյանի կնոջ հուզիչ խոսքերը ամուսնու մասին

Արցախում զո հված Անդրանիկ Մխոյանի կինը ամուսնու մասին խոսելիս նշուն է. «Մխոյան Անդրանիկ Մհերի: Ծնվել է 1990թ.-ի օգոստոսի 17-ին Աշոցք գյուղում։ Հաճախել է տեղի դպրոցը։ Ուսումը շարունակել է

գյուղատնտեսական քոլեջի «փոխադրումների կազմակերպում և կառավարում ավտոտրանսպորտում» հեռակա բաժնում։ 2017թ.-ին աշխատանքի է անցել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում(ՀՀԱԱԾՍԶ)։ Ստացել է եֆրեյտորի կոչում։

2020թ.-ի սեպտեմբերի 25-ից մասնագիտակսն պարտքն է կատարել։ Սկսվել է կործանարար պատերազմ, և նա մեկնել է Արցախը պաշտպանելու։ Զո հվել է 2020թ.-ի հոկտեմբերի 19-ին թշնամու ԱԹՍ-ի հար վածից։ Ամուսնացած էր, ունի չորսամյա տղա։

Աչքերից բխող ազնվությունն ու համեստությունը նրան դարձնում էին սիրված մարդ ամենուր՝ թե՛ ընտանիքում, թե՛ ընկերական միջավայրում։ Չափազանց համբերատար և լավատես էր նույնիսկ պատերազմի դաշտում ,ուր մա հն ամեն վայրկյան աչքի առաջ էր, անուշադրության չէր մատնում մորը, սիրելի կնոջն ու մինուճար որդուն։

Մա հվանից մի օր առաջ խոսել էր կնոջ հետ, հիշեցրել, որ դեղերը ժամանակին խմի, որ իրար լավ նայեն, մինչև ինքը վերադառնա։ Ավաղ… Անդրանիկը հորը կորցրել էր դպրոցահասակ ժամանակ։ Տղային՝ Մհերին, ում պապի անունով էին կոչել, ասում էր, որ

պապիկը Աստված պապիկի մոտ է, վերևից լսում ու տեսնում է բոլորին։ Հիմա տղան կարոտով, անհամբեր հորն է սպասում ու զարմանում, թե ինչու չի գալիս, մի՞թե իրեն չի կարոտել։ Մանկական հրճվանքով նայում է հոր մեծացրած նկարին ու հպարտանում, որ հայրը նկարում շատ սիրուն է։

Հետո զարմանում է, թե ինչու՞ է մայրիկն անընդհատ տխուր, ինչու՞ է նայում հեր նկարին ու լաց լինում։ Չարաբաստիկ օրից անցել է ավելի քան 2 ամիս, մտածում ես՝ ի՞նչ ասես, ինչպե՞ս ասես ,որ հայրիկը նույնպես երկնքում է, որ էլ չի գալու ,որ դարձել է իրենց պահապան հրեշտակը։

Գուցե ցավը մի քիչ տանելի լիներ, եթե Անդրանիկն այդքան բարի, այդքան մարդկային, հոգատար ու նրբանկատ անձնավորություն չլիներ։ Կորուստս անդառնալի է, ցավոտ, վիշտս՝ անբուժելի։ Քանի ես գոյատևում եմ, զգում եմ, դու միշտ կապրես իմ սրտում, հոգում, մտքերում…»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *