Մեկ տարի առաջ ճիշտ այս օրն էր, Զորակոչվելու օրն այնքա՜ն ուրախ էր Ալբերտը, որ…Ալբերտ Հովհաննիսյանի հոր հուզիչ գրառումը

Մեկ տարի առաջ ճիշտ այս օրն էր, Զորակոչվելու օրն այնքա՜ն ուրախ էր Ալբերտը, որ…Ալբերտ Հովհաննիսյանի հոր հուզիչ գրառումը

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից հրшհ րված պшտ երազմը ցш վալի հետևանքներ ունեցավ հայ ազգի համար: Արդյունքում մենք ունեցանք մարդկային ու տարածքային զգալի կորուստներ:

Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մեկ տարի առաջ ճիշտ այս օրն էր, երբ ծնողին հատուկ անհանգստությամբ, սակայն միևնույն ժամանակ մեծ ու անթաքույց հպարտությամբ որդուս՝ Ալբերտ

Հովհաննիսյանին ճանապարհեցինք Հայոց բանակ: Զորակոչվելու օրն այնքա՜ն ուրախ էր Ալբերտը, որ Հայրենիքին պիտի ծառայի: Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում ուսումն ընդհատեց, որ զինվոր դառնա, Հայրենիքի առաջ պարտքը կատարի, Հայրենիքի սահմաններն ամուր պահի:

Ալբերտս բանակ գնաց բոլորիս օրհնանքներով, բարեմաղթանքներով, հույսով, հավատով, լավատեսությամբ, բայց ավաղ… կյանքն ու ճակատագիրն այլ բան էին կանխորոշել նրա եւ նրա պես շատ Հայ զինվորների համար: Փառք ու խոնարհում իմ հավերժ զինվոր տղա՝ Ալբերտս…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *