ԲԴԽ նախագահ կոչված այդ կամազուրկ վարդազարյանը ՍԴ-ի կամակատար շունն էր դարձել, երբ… Ալիս Սողոմոնյանի ԿՈՇՏ գրառումը ԲԴԽ կոչված արհեստածին կառույցի մասին

Ալիս Սողոմոնյանը գրում է. ԲԴԽ-Ի ՊԱՏ ՌՎՈՂ ԴԻՄԱԿԸ: ԲԴԽ-ն վախենո՞ւմ է իր շարքերը ընդունել փորձառու իրավաբանների: Հաստատապես ասում եմ՝ այո, վախենում է և անգամ սար սափում է: Եւ դրա համար հիմա կառչել է տարիքային ցե նզից, թե, իբր, իրավաբան գիտականն այս օրենքով տարիքային սահմանափակման տակ է ընկնում և ԲԴԽ մուտք գործելու իրավունք չունի: Իսկապե՞ս:
Վախենում են նաև, որ այդ հարցը քննության առնեն իրավաբանական տեսանկյունից:

Բա իհարկե կվախենան: Չէ՞ որ բազում հարցեր կառաջանան: Օրինակ, ԲԴԽ կոչված այդ արհե ստածին կառույցի անդամների երեսին կշպ րտեն փաստեր, ըստ որոնց տարիքային ցենզին չհամապատասխանող ԲԴԽ նախկին նախագահ գագիկ Հարությունյանի և՛ ընտրությունը, և՛ կայացրած որոշումներն են եղել հակասահմանադրական: ԲԴԽ-ում հո չե՞ն ասելու, թե մեր այս կառույցը սեռժիկ սարգսյանի նվերն էր գագիկ հարությունյանին՝ ի պատասխան նաև նրա կողմից սեռժիկի բոյին նոր Սահմանադրություն ձևել-կարելու համար:

Մենք հիշում ենք, չէ՞, թե ինչպես սեռժիկի խաթեր գրված եւ կեղ ծիքներով անցկացված այդ Սահմանադրության 2 տխրահռչակ հեղինակները մեծ հոնորար ստացան՝ աճպարար հրայր թովմասյանը՝ ՍԴ նախագահի, գագիկ հարությունյանն էլ ԲԴԽ-ի նախագահների պաշտոնները: Այդպես հարմարվել-աշխատում էին, մինչև որ իրենց շարքերից միակ ճշտախոս ու բանիմաց գործընկեր Հայկ Հովհաննիսյանը հատուկ կարծիք հայտնեց ՍԴ որոշման դեմ ու դարձավ Սահմանադրական դատարանի (իմա՝ սեռժիկի նշանակած թովմասյան հրայրի) առաջ ծնկաչոք եղած ԲԴԽ-ականների երդվյալ թշ նամին, որի պաշտոնավարման ժամկետը, հուրախություն ԲԴԽ-ականների, արդեն ավարտվել է, և վերջինս հեռացավ ԲԴԽ-ից:

Հիմա խառնվել, վախեցել են ԲԴԽ-ականները, որ հանկարծ իրավաբանությանը քաջատեղյակ, ասենք, մի Ջհանգիրյան Գագիկ հանկարծ չմտնի իրենց շարքերը: Դեհ, հանգիստ աշխատում էին, էլի, ինչի՞ գիտակ մարդ հայտնվի իրենց շարքերում, որ հանկարծ իրենց պնդաճ ակատ երեսներով տա, թե՝ ախր դուք՝ կաշա ռակերների ոհ մակ, պրոֆեսիոնալ կաշա ռակեր ձեր ղեկավար ռուբեն վարդազարյանով այդ ի՞նչ կարգավիճակ եք ստացել, որ դարձել եք պետություն պետության մեջ:

Եթե մինչ այս դեպքերը տարիքային ցենզի խնդիր չի եղել, դա չի՞ նշանակում, արդյոք, որ դատավորների ցուցակի կազմումը, նրանց առաջխաղացումը, նոր պաշտոնների նշանակումները հակասահմանադրական են եղել: Իհարկե՛ նշանակում է: Չի՞ նշանակում նաև, որ վերջին մի քանի տարիների նրանց արձակած բոլոր վճիռներն անօրինական են եղել: Իհարկե՛ նշանակում է: Այսինքն, այդ դատական ակտերն ապօ րինի են և բե կանելի: Եթե մեզ մոտ չարվի, դրանք Եվրոդատարանում, անշուշտ, իրենց արդարացի պատասխանը կգտնեն:

Վախենալու բան շա՜տ ունեն ԲԴԽ-ականներն իրենց նախագահի գլխավորությամբ: Եվ տարիքային ցե նզի մասին այդ հայտարարությունը հորինողը հենց ԲԴԽ նախագահն է, ում դրդմամբ անցյալ տարի մի քանի անգամ կարգապահական վարույթ էին հարուցել պրոֆեսիոնալ իրավաբան Հայկ Հովհաննիսյանի դեմ: Իրենց միջի միակ բացախոս ու օրենքով աշխատող Հայկից հազիվ են ազատվել, հիմա էլ Ջհանգիրյանի ներկայությունի՞ց նեղվեն:

ԲԴԽ նախագահ կոչված այդ կամազուրկ վարդազարյանը ՍԴ-ի կամակատար շու նն էր դարձել, երբ խոնարհաբար ընդունեց ՍԴ-ի կողմից Սահմանադրության 78 և 79 հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու փաստը, որ վերաբերում էր դա տավորների կողմից թույլ տրվող էական կարգապահական խախտ ման ձևերից մեկը սահմանող դրույթին: Ընդունելով իրենց դեմ ուղղված այդ որոշումը, փաստորեն դրանով ԲԴԽ-ականները պաշտ պանեցին ՍԴ կոչված մի կառույցի, որն իր կազմով ու մանավանդ նախագահով, այն ժամանակ շարունակում էր ծառայել նախորդ իշխանության մնացուկներին:

Փառք Աստծո, այդ հրո կոչվածից մի կերպ ազատվեցինք: Էլ ինչի՞ համար էր այդ ԲԴԽ կոչվածը, եթե անզոր էր անգամ կար գապահական վարույթ հարուցել անկար գապահ դատա վորի նկատմամբ: Հների հետ ամուր կապի հետևանք էր վարդազարյանի ու իր թիմի այդ վախկոտ պահվածքը, չէ՞ որ դ ատարաններում նախկինների հան ցագործություններին վերաբերող մի շարք գործեր կային, բա որ հանկարծ դատավորներից մեկը փորձեր տրո րե՞լ նախկին հա նցագործի ոտքը:

Ի վերջո, ովքե՞ր են ԲԴԽ-ականներն օրինականության դեմ գործող իրենց ղեկավարով: Մենք չենք մոռացել, որ նախկինում կայացրած դրանց կամային վճիռների արդյունք են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից եկած տասնյակից ավել այն որոշումները, որոնց հիմքով պետությունը հազարավոր եվրոներ է փոխհատուցում պետական բյուջեից: Ինչո՞ւ չպիտի այդ ծախսը հատուցել անօրեն վճիռներ կայացրած դատավորի աշխատավարձի հաշվին: Դեռ ավելին, իրենց այդ կեղծ որոշուների համար նրանց դուրս վռ նդել է պետք դատական համակարգից:

Հանրային վերահսկողությունից դուրս մնացած այս ԲԴԽ կառույցը, որ, կրկնեմ, արհեստածին է, դեռ ինչքա՞ն է շարունակելու իր անօրեն գործունեությունը: Իլյուստրացիա ասած բանը սրանց վրա ե՞րբ է տարածվելու: Այդ անհրաժեշտ գործընթացն այնքան էր ուշանում, որ վարդազարյան ռուբենը կարող էր հրապարակավ վիր ավորել նախկին հան ցագործ ռեժիմի ներկայացուցիչների դեմ արդարացի գործեր հարուցող քննիչներին՝ պաշ տպանության տակ առնելով այն 240 դա տավորներին, որոնց մոտ 80 տոկոսի կենսագրության մեջ դպրոցականն անգամ հեշտությամբ կգտնի կոռու պցիայի ու կաշա ռակերության տարրեր:

Դարձյալ վախի ազդեցություն է սա, որովհետև նախկին գո ղերի հետ գո ղություն արածը պիտի փորձի իրենից վանել կասկածները: Եւ ակնհայտ փաստ է, որ քոչարյան ռոբիկի ու սարգսյան սեռժիկի նշանակած դ ատավորները, որոնք միշտ էլ ուղղորդվել են Բաղրամյան 26-ից, հիմա էլ շարունակում են աշխատել իրենց նախկին կապերի ազդեցության տակ: Կարո՞ղ է վարդազարյանն ու իր թիմը շատ վառված են ապօ րինի գույքի բռնազավ թման օրենքի ընդունումից, ու հիմա հակա սական հայտարարություններով փորձում են իրենց թայֆան փակ պահել փորձառու իրավաբաններից:

Մեկից էլ մեկ պարզ է, որ 2008 թվականին ռոբերտ քոչարյանի կնքահայրությամբ դատավոր նշանակված ռուբեն վարդազարյանն ամեն ինչ անելու է, որ զրոյականի հասցնի նախկիններին իրավացիորեն (ինքն էլ նրանց հետ) առաջադրվող մեղա դրանքները դատարաններում մեր ժվեն: Սա արդեն ներելի չի, ներկա իշխանության ներկայացուցիչներ: Դուք ուշացած, չափազանց ուշացած եք սկսում

մաքրել դա տաիրավական այդ ճա հիճը: Որտեղի՞ց գտնենք մի Հերակլես, որ գետի հունը փոխի դեպի այդ Ավգյան ախոռը: Եվ ինչո՞ւ պիտի շարունակի գործել մի կառույց, որ պարփ ակվել է խխունջի իր պատյանում՝ ժողովրդի հաշվին տարեկան 1,5 միլիարդ դրամ ծախսով ու հակապե տական պահվածք դրսևորելով:

Կասկածից վեր է, որ մեր երկրի անարգել թալ անչիության ու հան ցագործությունների առաջին հովանավորը դատաիրավական ներկա համակարգն է՝ խարդ ախների, փողով կրթություն ու պաշտոն ստացածների մի մաֆիա, որի դեմ այս իշխանությունն արդեն սկսում է պայ քարել: Դա, անշուշտ, դժվար պա յքար է, որովհետև նախորդ իշխանությունն այնպիսի մի գոր դյան հանգույց էր ստեղծել, որի հանգուցալուծումը ժամանակի խնդիր է: Եւ այս «ժամանակի խնդիր լինելուց» հաբռգել են սեռժիկ սարգսյանի հորինած ԲԴԽ-ի կաշա ռակերները՝ ունենալով մեծ կաշա ռակեր ու անօ րեն աշխատող իրենց լիդեր վարդազարյանին: Դրանց այդ ասպարեզից ռադ անելու ժամանակը վաղուց է եկել: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *