Արցախյան 2-րդ պшտ երազմից 2 ամիս առաջ էր գնդապետ Արթուր Սարգսյանը նշանակվել Արցախի ՊԲ-ի հրամանատարի տեղակալ: Ընտանիքն էլ պшտ երազմից 1 ամիս առաջ էր տեղափոխվել Ստեփանակերտ` ծառայողական բնակարան: Սեպտեմբերի քսանյոթի վաղ առավոտյան Արթուր Սարգսյանի կինը` Արմինե Գրիգորյանը, արթնացել է ավագ տղայի մասին մտքերով, 1 ամիս էր, ինչ նա
զինծառայության էր անցել, ու հանկարծ լսել է կրш կոցներ, պшյ թյուններ: Ամուսինը մի քանի ցուցում է տվել և շտապել աշխատանքի, զգուշացրել է հոսանքի հնարավոր տատանումների, հեռախոսակապ չլինելու վերաբերյալ, հորդորել արագ հավաքել 1-ին անհրաժեշտության իրեր և իջնել նկուղ: Ամուսնուն Արմինեն վերջին անգամ տեսել է սեպտեմբերի քսանիննին։ Կրտսեր որդու հետ նա
տեղափոխվել է ՀՀ: Քսաներեք տարի զինվորական ծառայության մեջ գտնված Արթուր Սարգսյանը 1-ին մասնագիտությամբ գինեգործ է: Ագրարային համալսարանի զինվորական ամբիոնում ուսանելուց հետո ծառայությունը շարունակել է որպես սպա: 2000թ.-ին՝ քսանհինգ տարեկանում, Ճամբարակում գումարտակի հրամանատար է նշանակվել, 2003թ.-ին ընդունվել է Մոսկվայի Ֆրունզեի անվան
ռшզ մական ակադեմիա, 2 տարի սովորել և ավարտել գերազանցությամբ: «20 տարի բոլոր մարզերում ապրել ենք իր ծառայության հետ կապված՝ Վանաձոր, Կարճաղբյուր, ճամբարակ, Սիսիան, Մարտունի, ամբողջ կյանքներս ճանապարներին է անցել: Երեխաները այդպես են մեծացել, դեռ չծնված՝ ծառայել են»,-ասում է Արթուր Սարգսյանի այրին: Հոր զինվորական կյանքը իր հետքն է թողել նաև որդիների ուսման վրա, գրեթե
յուրաքանչյուր տարի մեկ այլ համայնքում են դպրոց հաճախել: Ստեփանակերտում կրտսեր որդին տաս օր է հասցրել դպրոց գնալ։ Մասնագիտությամբ մանկավարժ Արմինեն Վանաձորի դպրոցներից մեկում ուսուցչի օգնական էր, Ստեփանակերտում դեռ գործ չէր գտել։ Երբ Սարգսյանը նշանակվել է Սիսական գնդի զորամասի շտաբի պետ, կրտսեր տղան` Սարգիսը, ընդամենը մեկ ամսական է եղել, այնտեղ ապրել են յոթ տարի: Այնուհետև Սարգսյանը
նշանակվել է Սիսական գնդի հրամանատար: Դրանից հետո տեղափոխվել են Վանաձոր, քանզի Արթուր Սարգսյանը նշանակվել էր 3-րդ բանակային կորպուսի նախ հրամանատարի մшր տական գծով տեղակալ, այնուհերև` շտաբի պետ: Ընտանիքը 3 տարի էլ Վանաձորում է ապրել, այդ շրջանը Արմինեն բնութագրում է որպես իր կյանքի ամենաերջանիկ տարիները: Ամուսնու հետ որոշել էին
Վանաձորում տուն կառուցել և ծերությունը այնտեղ անցկացնել: Ասում է, որ ամուսնուն երբեք միայնակ չէր թողել, սակայն պшտ երազմում թողեց, ինչի համար իրեն ներել չի կարողանում: Պшտ երազմի 1-ին օրերից Արցախի տեղեկատվական շտաբի ասուլիսներին տեղեկատվություն հաղորդող Արթուր Սարգսյանը հոկտեմբերի չորսին Շուշիում ծш նր վի րшվորվել է, բժիշկները шր գելել են նորից սահման մեկնել, սակայն, ինչպես նրա վարորդն է պատմել, Սարգսյանն ասել է` ինձ հենակ տվեք, ես պիտի
գնամ, 19 տարեկանները զո հվում են: Արթուրի վի րшվորվելու մասին իմացել է միմիայն ավագ որդին, պատահական ձեւով, երբ խրախուսական պարգևներ հանձնելու համար Սարգսյանը եղել է նաև տղայի զորամասում: Արթուր Սարգսյանը զո հվել է հոկտեմբերի քսանհինգին, Մարտունիում, այնտեղ ևս խրախուսանքի արժանի զինվորներին պիտի պարգևատրեր: «Շատ էր սիրում իր աշխատանքը, բոլոր ձեռքբերումները իր վաստակն են… Լեգենդար Սիսական գնդի հրամատարն է եղել…Միշտ սպասելու
եմ իրեն»,-ասում է Սարգսյանի կինը: Զինծառայող տղային հոր զո հվելու մասին զորամասում ոչ մի բան չեն ասել, նոր համազգեստ են տվել ու արձակուրդ տրամադրել` ասելով, որ հայրը գեներալի կոչման է արժանացել, պիտի գնա նախագահական նստավայր` պարգևատրման արարողության: «Միշտ սիրում էր 1-ինը լինել, իր նշանաբանն էր՝ ավելի լավ է լինել առյուծի պոչ, քան մկան գլուխ: քսաներեք տարվա ընթացքում բոլոր
պարգևները և կոչումներն իր արդար քրտինքով են եղել, իր վաստակն են, ոչ ոք ոչինչ հենց այնպես նրան չի տվել: Պետք է անթերի լիներ աշխատանքում, քուն չուներ, պատասխանատվության մեծ զգացում ուներ, դրան զուգահեռ սիրող հայր էր, հոգատար ամուսին ու սիրալիր զավակ»,-ասում է Արմինե Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ամուսինը սեր և հարգանք էր վայելում թե՛ շարքային
զինծառայողների, թե՛ բարձրաստիճան զինվորականների շրջանում: Պատմում է, որ գրեթե յուրաքանչյուր օր անծանոթ անձինք սոցցանցերի միջոցով գրում են իր որդիներին՝ ասելով, որ տարբեր տարիների իրենց հոր հրամանատարությամբ են ծառայել ու երախտիքի խոսք են հղում: Սիսական գնդում էլ զինվորների մկրտության ավանդույթ է հիմնել, ամեն զորակոչի չմկրտվածների ցանկ է կազմել, կազմակերպել մկրտություն, շատերի
դեպքում ինքը կնքահայր եղել: Արմինեի խոսքով՝ ամուսինը ոգևորությամբ էր զինծառայողների հետ Նոր տարին նշում, Տյառնընդառաջը, կնոջը ասել է, թե ամանորյա օրերիը իր զո րшնոցներն ավելի լավ տեսք են ունեցել, քան իրենց տունը: Պшտ երազմի օրերին չեն խոսել շատ, կինը միայն նկատել է, որ ամուսինը անտրամադիր է, զանգելիս էլ միայն հարցրել է, թե ոնց են, զինծառայող տղայի հետ խոսել է, թե՞ ոչ: Կրտսեր տղան դպրոցական է,
10-րդ դասարանում է սովորում, հոր հետ շատ կապված է եղել, հիմա էլ ամբողջ օրը հոր արխիվն է նայում, նկարներ տեղադրում սոցցանցերի մեջ, հոր զինվորական ծառայությանը առնչվող յուրաքանչյուր մանրուքի ուշադրություն է դարձնում, մորը ուղղում է, թե հայրը երբ ինչ պաշտոն է զբաղեցրել: 2020 թ.-ի հոկտեմբերի քսանյոթին գնդապետ Արթուր Սարգսյանը հետմш հու պարգևատրվեց «Մшր տական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Տեսանյութը՝ ստորև.