Մենք քաղաքային մшր տեր գրեթե չունեցանք։ Հադրութը կորցրեցինք մի քանի օրում, Շուշին` նույն կերպ…Լրագրող Արշալույս Մղդեսյանի վերլուծականը

Arshaluis Mghdesyan-ը իր էջում գրել է. Քսանվեց տարի պատրաստվել պшտ երազմի և պարտվել քառասունչորս օրում։ Սա հենց բլիցկրիգ է։ Կասեք, թե թուրքական բանակի դեմ էինք կռ վում, հնարավորություն չունեինք։ Նախ, մեծ հաշվով, ոչ թե թուրքական բանակի, այլ թուրքական տեխնիկայի

դեմ էինք կռվ ում։ Երկիր չունեցող քրդերը կռ վել և կռ վում են թուրքական բանակի դեմ։ Քրդերական ոչ կանոնավոր բանակը` ջոկատները, թուրքական բանակին քաղաքային մшր տերի մեջ դիմադրեցին, ուշադրություն, 64 օր։ Մենք քաղաքային մար տեր համարյա չունեցանք։ Հադրութը կորցրեցինք մի քանի օրվա մեջ, Շուշին` նույն ձև։ 2 քաղաքները

պատրաստած և հարմարեցված չէին քաղաքային մшր տերի համար։ Լեռներում էլ պшր տվեցինք։ Միշտ ասվել ու ասվում էր` տեղանքը լավ գիտենք, մեզ չեն կարողանա հաղթել լեռներում, սակայն տասով զրո արին։ Մեր լեռներում պшշտ պանական բնագծեր, երկար և կարճ թունելներ, հաղորդակցության քողարկված ճանապարհներ,

երկաթբետոնային ամրակետեր ունեի՞նք: Լեռներում կռ վելը միայն դուխով չի լինելում, դրա համար էլ հարկավոր են հարմարեցված ռшզ մական մինիմալ ենթակառուցվածքներ։ Այժմ պարզ է, որ դրանք չկային։ Գոնե դրանք կարելի էր անել վեջին քսանվեց տարվա ընթացքում, կարելի էր չէ՞ առաջ նագիծը ամբողջությամբ կահավորել, փորել թունելներ, հզոր ամրակառույցներ

ստեղծել։ Պшտ երազմի 80֊90 տոկոսը դրան նախորդած տնային աշխատանքն է։ Արեցիր ապա կհաղթես, չէ` կմնաս բորտին։ Չենք արել, հլը մի հատ էլ արագացրել ենք պшտ երազմի գալուստը խնդրահարույց դիվանագիտությամբ։ Ժամերով խոսում էինք, փիլիսոփայում ապագա պшտ երազմների և մեր հաղթանակների շուրջ։ Պարզ դարձավ, որ դատարկաբանություն էր, ծակ փիլիսոփայություն։ Ադրբեջանը տնային աշխատանքն էր անում, իսկ մենք էլ ծակ պրոֆեսորություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *