«2 օր հետո որդիս պետք ա գար, օր օրի ատելությունս ավելի է շատանում մեր խեղկատակ ղեկավարության հանդեպ, ուզում եմ իմանալ՝ երբեք ձեր աչքին չի՞ գալիս այն, որ…» Մխիթար Գալեյանի մոր գրառումը

Արցախում նահատակված Մխիթար Գալեյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. 2 օր հետո որդիս պետքա գար, ու քանի գալու օրերը մոտենում են այնքան ցավս կրկնապատկվում է,

եռապատկվում, քառապատկվում… օր օրի ատելությունս ավելի է շատանում մեր խեղկատակ ղեկավարության հանդեպ, ուզում եմ, որ դուք էլ զգաք ցավ ու տառ ապանք ինչպես որ մենք որդեկորույս ծնողներս։ Ուզում եմ իմանալ դուք ո՞նց եք քնում։

Երբեք ձեր աչքին չի՞ գալիս մեր 5000+ լույսի կտոր տղաները, որոնց դուք անխնա գցեցիք մսաղացի տակ։ Երբեք ձեր աչքին չի՞ գալիս մեր գեր իները, որոնց թողեցիք բախտի քմհաճույքին։ Երբեք ձեր աչքին չի՞ գալիս մեր վի րավոր տղաները անոտք, անձեռք, անաչք…

որոնց դուք դատա պարտեցիք հավերժ տառապ անքի։ Երբեք ձեր աչքին չի՞ գալիս մեր անհետ կորածները, որոնց ծնողները տառա պում են անորոշությունից։ Ո՞նց եք գրկում ձեր երեխաներին, երբ հազարավոր ծնողներ գրկում են ցրտից սառած շիրմաքարերը։ Դուք մարդ չեք, առավել ևս դուք ՀԱՅ չեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *