Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. Զարմանալի բան չկա, որ «հայրենիքի փրկիչների» ճանապարհը փակողներին հայտնի ընդդիմաբանդայի վարչապետացու Վազգեն Մանուկյանը «բոմժ» է անվանել։ Առավե՛լ զարմանալի չէ, որ Մանուկյանը վստահեցրել է լրագրողներին, թե այդ մարդկանց
իմքայլականները «փող էին բաժանել», որ փրկիչների ճամփան փակեն։ Եթե այս պատմության մեջ զարմանքի արժանի ինչ–որ բան կա, ապա` հենց զարմացողների գոյությունն է։ Քանի՞ տարի կարելի է զարմանալ։ Զարմացանք Հոկտեմբերի 27–ից հետո, երբ այս նույն Վազգեն Մանուկյանը ահաբ եկիչներին «ռոմանտիկներ» անվանեց, զարմացանք, երբ
Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27–ի զո հերի իրավահաջորդների շահերի պաշտպան փաստաբանին «բո մժ» անվանեց։ Զարմացանք, երբ այս նույն փրկիչների քարոզչամեքենան օրուգիշեր բարձրաձայնում էր, որ 2008–ին Ազատության հրապարակում արդար ընտրությունների
համար պայ քարող Հայաստանի քաղաքացիները բ ոմժեր, թմ րամոլներ ու հար բեցողներ են։ Նույնիսկ զարմանում ենք հիմա, երբ այս նույն «փրկիչներն» իրենց չմիացող հանրությանը «ժեխ» ու «նախիր» են ասում։ Բայց պետք է, չէ՞, մի օր վերջապես դադարենք զարմանալ ու սառնասրտորեն արձանագրենք, որ չե՛ն կարող երկիրը տարիներ շարունակ դեպի
անդունդ գլորող ուժերն ուրիշ գնահատական տալ իրենց ճանապարհը փակած մարդկանց։ Օրինակ` խոստովանել, որ իրենց ճանապարհը կարող են փակել հիշողությունը չկորցրած մարդիկ։ Հենց նրանք, ովքեր չեն մոռացել սան ձարձակ բեսպրեդելը, թալ անը, սպան ությունները, բռ նությունները, հալա ծանքներն ու դրանց կարկառուն հեղինակ մարդակ երներին,
որոնք հիմա մեյդան են նետել իրենց խամաճիկին, որ «հայրենիքի փրկություն» ճռճռոցի տակ զավթ են իշխանությունն ու էս նույն Մանուկյանին ռադ անեն տուն։ Իրենց կարճ խելքով` ճիշտ ընտրություն են կատարել ու էս «մաղձի տոպրակի» միջոցով կարողանալու են խաբել ժողովրդին։ Ձեր «թույ նիկին» առեք ու կորեք գրողի ծոցը։ Ինչ` դուք, ինչ` ձեր ավե րակ «ընտրյալը»։