Medialab.am- ը գրել է. Սպիտակ տան պաշտոնական էջում արդեն հապարակվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի աշխատակազմում նշանակումները, որոնց շարքում կա նաև ամերիկահայ Հայկ Հաջինազարյանը։ Հայկը նշանակվել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով տնօրեն: Հայկ Հաջինազարյանը նախկինում ևս աշխատել է, նա եղել է որպես Բայդենի
քարոզարշավի Արևմտյան Փենսիլվանիա նահանգի մամուլի խոսնակ: Մինչ այդ Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում ու այլ նահանգներում նախնական ու ընդհանուր ընտրությունների ընթացքում աշխատել է քարոզարշավի հասարակության հետ կապերի
թիմի կազմում նա: Նախքան քարոզարշավին միանալը, նա աշխատել է ԱՄՆ Կոնգրեսում, նախ որպես Ինդիանա նահանգի սենատոր Ջո Դոնելիի մամուլի օգնական, ապա որպես Ներկայացուցիչների պալատի Ազգային
անվտա նգության հանձնաժողովի մեծամասնության աշխատակազմի մամուլի քարտուղարի տեղակալ: Հայկը Ծնվել է Օհայոյի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալ ծնողների ընտանիքում: Հաջինազարյանը ավարտել է Ինդիանայի համալսարանը եւ Վաշինգտոնի համալսարանի քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը: