Ձև եք թափում՝ չեք տեսնում, որ ոչ միայն պատե րազմի, այլև հեղափոխության սև արկղը այլևս արտահերթի քվեատուփում է, որը… Նվեր Մնացականյանի մեկ րոպեն

Բարև Ձեզ։ Եթե պատերազմի այս նողկ ալի անատոմիան չի դրվում հայության սեղանին, այս ամենից, վախենամ մնա ֆեյսբուքի անջնջելի մա ղձը՝ հարյուրամյա պատմության հետադարձ ուրվականով։ Ձև եք թափում, թե իսկապես չեք տեսնում, որ ոչ միայն պատե րազմի, այլև հեղափոխության սև

արկղը այլևս արտահերթի քվեատուփում է, որից խուսափելը կամ քաղաքական իմպոտենցիա է, կամ էլ մեծ դավադ րություն ապագայի նկատմամբ։ Իմիջիայլոց, որն էլ ընտրեք, պատե րազմի թե հեղափոխության մասին դատավճիռը միևնույն քվեատուփում է․ հապաղեք, դա էլ կվերցնեն ձեր ձեռքից, այս անգամ հաստատ խորհրդային

Հայաստանի օրհներգի տառին ու ոգուն համաձայն, որովհետև պատերազմում պարտված պետությունն ու հայ ժողովուրդը նույնը չեն, եթե չեք ոչնչացնում փրկօղակ քվեատուփը որպես սուվերեն դիմադրության մեր գենը։ Հիմա այդ գենը դրսից խժ ռելու ախորժակը հասկանալի է, մենք դա մի անգամ տեսել ենք, բա ներսի այս ինֆոտեռորը ինչը, կամ ում է սպասարկում։

Թե էլի չի երևում, որ այս պատերազմի օթյակը գրա վածները ուր որ է կորոշեն՝ ինչպես սան ձել նոկ աուտում գտնվող Հայաստանին, քանի դեռ այս ողբեր գության կազմակերպիչներին բացահայտող նրա ժողովուրդը ուշքի չի եկել, իսկ դա վաղ թե ուշ լինելու է․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան: Տեսանյութը ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *