Ընկերուհուն էլ գրել էր, որ եկեղեցի գնա, մոմ վառի։ Ընկերուհին եկեղեցուց վերադարձել էր ու գրել Վարդանին, բայց…. Որդու զո հվելու մասին իմացել են 1 շաբաթ անց ծանոթի միջոցով

Hetq-ը գրում է. Մինչև այսօր ՊՆ-ի հայտարարած զո հվածների ցուցակներում չի նշվել Վարդան Զաքարյանի անունը։ Ծնողները տղայի զո հվելու մասին իմացել են Վարդանի մшր տական ընկերոջ հորից, ով այդ օրերին կամավորագրվել էր։ Վարդանը հուղարկավորվել է Եռաբլուրում, սակայն նրա զո հվելու մասին որեւէ հիշ шտակում պետական որեւէ մարմնի կողմից չի եղել։ Ծնողները ասում են՝ եթե

ծանոթը չլիներ, այժմ երեւի որդու անունն էլ անհետ կորածների ցանկում լիներ։ ՊՆ-ի այդպիսի աշխատաոճը, ըստ ծնողների, կա՛մ անփութության հետեւանք է, կա՛մ զո հերի մեծ թվերը թաքցնելու միտում։ Ծնողների խոսքով՝ անգամ Եռաբլուրում մոմավш ռության ժամանակ անունները կարդալիս չկար տղայի անունը։ Զորակոչվելուց առաջ Վարդանը դասավորել էր խմիչքների հավաքածուն ու խնդրել

տնեցիներին ձեռք չտալ, մինչ կվերադառնար։ Պահարանում տարբեր չափերի և ձեւի շշեր են։ Դրանց վրա արդեն փոշի է հավաքվել, բայց մայրը՝ Գայանե Զաքարյանը, չի ուզում դիպչել տղայի դասավորած իրերին։ Պահարանի վերեւում Վարդանի հավաքած նավերը են։ Որդու նախասիրություններից էին նավեր հավաքելը և խմիչքների հավաքածուն թարմացնելը, որոնց երբեք ձեռք չէր տվել։ Այժմ Վարդանի սենյակում նրա մեծ լուսանկարն է՝ կողքին

ծաղիկներ։ Հավաքածուի տերը այլեւս չի վերադառնա։ Այդ միտքը փաթաթվել է ծնողների կոկորդին՝ դժ վшրացնելով շնչելը։ Ց шվը՝ շաղախված հիշողություններով, ծանրացրել է ծնողների ապրելը։ -Հիպոթեքով եմ վերցրել էս տունը։ Արդեն 2-րդ տարին է։ Ամեն բան անում էինք իր համար։ Հիմա կոտրվեցինք, անիմաստ է էս ամենը։ Որոշել ենք տունը ծախել, իր համար ավտո էինք առել, դա էլ

կանգնած է։ Դա էլ ենք որոշել ծախել։ Մարդ որ ապրում է, ինչ-որ նպատակ է ունենում, չէ՞։ Աղջկաս ամուսնացրեցինք, 3 երեխա ունի։ Մտածում էինք Վարդանի մասին… Էսօր հօդս ցնդեց էդ ամենը,- հոգոց է հանում հայրը՝ Արթուր Զաքարյանը։ Տան նախասրահում լռությունը լш ցի է նման։ Մինչեւ կտեղավորվենք բազմոցին, հայրը դիմում է լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին։ -Դուք եք

Վարդանին վերջին անգամ տեսել,- ասում է հայրը՝ կախման կետերով ավարտելով ասածը։ Հակոբի աչքերը կարմրում են։ Պայուսակից հանում է լուսանկարչական սարքը և աննկատ մաքրում աչքերը։ Հակոբը ուզում է պատասխանել, սակայն ձայնը խզվում է։ Հոկտեմբերի տասնիննին «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը և լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը Մարտունու դիրքերում էին։ Այդտեղ խոսել էին Վարդանենց

ստորաբաժանման հետ, լուսանկարել ու տեսանկարահանել նրանց։ Մայրը սեղանին է դնում «Հետքի» լուսանկարները։ -Վարդը զանգեց, ասեց՝ մամ, «Հետքից» մեզ նկարել են, կնայեք, իրենք տեսանյութ էլ արեցին, սակայն ես չեմ նկարահանվել, ասեցի՝ չեմ սիրում խոսել,- մայրը Վարդանի հետ զրույցն է հիշում։ Վարդանը հրե տшնավոր էր։ Օգոստոսի երեսունին զորակոչվել է բանակ։ 2 շաբաթ կարանտինում է եղել

համավարակի պատճառով։ Քանի որ վարորդական իրավունք ուներ, նշանակվել էր թն դանոթ տեղափոխող մեքենայի վարորդ։ Տանից վարորդական փաստաթուղթն էր խնդրել։ 22-րդ տարեդարձը Վարդանը նշել է բանակում։ Ուշ զորակոչվելու պատճառը երիկամների մեջ մեծ քարն էր։ Զինկոմիսարիատում սկզբից վեց ամսով, հետո 3 տարով հետաձգել էին նրա զորակոչը։ Իսկ օգոստոս ամսին, ըստ ծնողների, ամեն ինչ շատ արագ եղավ

«ԿՏ արեցին, ասեցին՝ քարը փոքր է, պետք է բանակ գնա։ Չորս տարի ԿՏ չէին արել, ոչ մեկ չէր ասում։ Էն ժամանակ ասեիք, թող 18-ում գնար, ծառայեր։ Մենք պատարստ էինք, ամեն բան առել էինք իր համար։ Էն էլ չտարան, հետաձգեցին։ Ինքը պատրաստ էր, ցանկանում էր դիմում գրեր, գնար։ Ասում էր՝ մամ, խшյ տառակ դառա, ինձ չտարան բանակ։ Այս անգամ գեներալը մտել էր, ասել էր՝ էդպես էլ տանելու ենք ծառայես»,- ասում է մայրը։

Վարդանը ավարտել էր Երեւանի զբոսաշրջության, սպասարկման ու սննդի արդյունաբերության պետական քոլեջը։ Այնուհետ ընդունվել էր Ագրարային համալսարան։ 2-րդ կուրսը ավարտելուց հետո զորակոչվել է։ Սովորելուն զուգահեռ հոր հետ աշխատում էր Երեւանի սուպերամարկետներից մեկում։ Որքան էլ մեր զրույցը պտտվում է անցյալի հիշողությունների շուրջ, մեկ է՝ պшտ երազմը հատում է դրանք։ Ու մեր դիմաց հայտնվում են անպատասխան հարցեր։ Գայանեն ասում է՝ էրեխուն

չտարան-չտարան, հենց պատ երազմից առաջ պետք է լինե՞ր։ Հարցնում է՝ ինչու՞ այդպես եղավ։ Սեպտեմբերի քսանյոթին ամուսինները իրարից փորձում էին թաքցնել պшտ երազմի մասին լուրը։ Արթուրը աշխատանքի վայրում էր, երբ եղբայրը զանգել և ասել էր, որ պшտ երազմ է։ Տուն չէր զանգել, որ կինը չիմանար։ Սակայն Գայանեն առավոտյան համացանցում արդեն կարդացել էր լուրը։ Պшտ երազմի ողջ ընթացքում Վարդանը

հանգստացնում էր ծնողներին՝ ասելով, որ ամեն բան նորմալ է, ապահով է։ Հոկտեմբերի քսաներեքին, սակայն, բոլոր մոտ հարազատներին է զանգել։ Ընկերուհուն էլ գրել էր, որ եկեղեցի գնա, մոմ վառի։ Ընկերուհին եկեղեցուց վերադարձել էր և գրել Վարդանին, սակայն նամակը այդպես էլ մնացել էր անպատասխան։ Այդ օրը՝ կեսօրից հետո, Մարտունու դիրքերում 14-հոգանոց անձնակազմից չորսը զո հվեցին ինքնաթիռի ռում բի պшյ թյունից։ Մեր այցելության նախորդ օրը Վարդանի դասակի հրամանատարն էր այցելել Զաքարյաններին և

պատմել, որ հոկտեմբերի քսաներեքին հրաման էին ստացել փոխել դիրքը, ինչից հետո տղաներին ասել էր, թե գնում են և չգիտեն՝ հետ են գալու, թե ոչ։ Ծնողներն այդժամ են հասկացել, թե ինչու էր Վարդանն այդ օրը բոլորին զանգել, իսկ ընկերուհուն խնդրել եկեղեցում մոմ վա ռել։ Հոկտեմբերի քսանհինգին Արթուրը ծանրոց է ուղարկել տղային՝ չիմանալով նրա զո հվելու մասին։ Ծնողներն այդ մասին իմացել են նոյեմբերի մեկին։ Մայրն ասում է՝

«Հետքի» տեսանյութի մեջ կամավորագրված ծնող կար, որը Չարենցավանից էր։ Ծանոթների միջոցով գտել էին նրա կնոջ հեռախոսահամարը և խնդրել ամուսնուց ճշտել, թե ինչպես է Վարդանը։ Ամուսինը ասել էր, որ Վարդանը զո հվել է, բայց կինը չի կարողացել դա փոխանցել ծնողներին։ Երբ Գայանեն զանգում էր նրան, յուրաքանչյուր անգամ պատասխանում էր, թե ամուսինը դեռ չի զանգել։ Բայց, ի վերջո, հարազատներն իմացել են այդ

մասին։ «Եթե մենք ծանոթ մարդ չունենայինք, այդ տարիքով մարդը չլիներ, մինչ օրս չէինք իմանա»,- նշում է Գայանեն։ Վարդանի մարմինը ճանաչել են ԴՆԹ անալիզի միջոցով։ «Վարդանը ծնվել է սեպտեմբերի 13-ին։ Դա էլ Սբխեչն է։ Չարենցավանում է ծնվել։ Վարդանի քառասունքը դուրս է եկել Վարդանավանքի ուխտի օրը։ Այդպես անունը դրեցինք Վարդան։ Հետո մայրս էլ երազ էր տեսել, ասեց, որ էրեխեու անունը Վարդան պետք է դնեք, յոթ տարի մատաղ անեք։ Էդպես արեցինք», պատմում է հայրը և ավելացնում, որ վերջում էլ տղային բերեցին Եռաբլուրի Սբ. Վարդանանց

Նահատակաց եկեղեցի։ Վարդանը գրանցված էր Չարենցավանի զինկոմիսարիատում, որտեղից մինչ օրս ծնողները ոչ մի զանգ, նամակ, ցш վակցական տող չեն ստացել։ Հայրն ասում է, որ վի րшվորական է։ Երբ Վարդանին բանակ էին ճանապարհում, զինկոմիսարիատից 30 րոպեն մեկ զանգում էին, իսկ զինվորին կորցնելուց հետո լռել են։ «Վարդանի անուն-ազգանունը ոչ մի տեղ չկա։ Պետականորեն ոչ մի տեղ չեն ասում այդ մասին»,- ասում է հայրը։ «Հավանաբար չեն ասում, որ թիվը չերեւա, կամ էլ անփույթ են աշխատել։ 2 ամիս է՝ պшտ երազմը վերջացել է, բան չեն ասում՝ էրեխեքից քանիսն են մնացել»,- ասում է մայրը։
Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *