Դա տապարտված կամավորական Գարիկ Ղահրամանյանի հարազատները արդարություն են պահանջում

Անցած տարվա դեկտեմբեր ութին՝ մար տական դիրքերից իջնելուց հետո՝ Քաջարանում կա լանավորվեց ծննդով քաջարանցի կամավորական 33-ամյա Գարիկ Ղահրամանյանը։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դա տարանի 2017թ․ի դեկտեմբերի չորսի դա տավճռով նա մ եղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ գո ղություն եւ դա տապարտվել ազատազ րկման երկու տարի մեկ ամիս ժամկետով։

2017 թվականի դեկտեմբերի 26-ին, պ ատժի ժամկետը լրանալուց հետո ազատ է արձակվել «Գորիս» քրեակա տարողական հիմնարկից։ Գարիկ Ղահրամանյան: Ազատվելուց հետո Գարիկը բոլորովին նոր կյանք էր սկսել, աշխատում էր, ամուսնացել էր, կինը՝ Լուսինեն հղի է։ Գ․ Ղահրամանյանը հեռակա սովորում էր Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Կապանի մասնաճյուղում, ապագա տնտեսագետ է։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի 2019թ․ դեկտեմբերի հինգին կայացրած դա տավճռով Գարիկ Ղահրամանյանը կրկին մեղ ավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 225–րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկա րգություններ) եւ դա տապարտվեց 3 տարի ժամկետով ազատազ րկման։ Համարյա 1 տարի հետո, դա տական ակտը օրինական ու ժի մեջ մտնելուց հետո՝ Գարիկին կալա նավորեցին։

Ըստ «Դատալեքս» դա տական համակարգի՝ Գարիկ Ղահրամանյանը մի խումբ անձանց հետ 2017թ–ի հոկտեմբերի 30-ին մասնակցել է «Գորիս» քրեա կատարողական հիմնարկում գույքի վնա սմամբ եւ ոչ նչացմամբ զուգորդված զան գվածային անկա րգություններին։ Պատճառը, ըստ վկաների ցուցմունքների՝ «դա տապարտյալների շրջանում հեղինակություն վայելող Կարապետ Հովհաննիսյանի (զոն նայող Կարո–Ա․Դ․) տեղափոխումն էր այլ ՔԿՀ։

Ըստ հրապարակված դա տավճռի, մասնավորապես Գարիկ Ղահրամանյանը, չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ԱՆ «Գորիս» քրեա կատարողական հիմնարկի աշխատակիցների` զանգ վածային անկար գությունները դադարեցնելու վերաբերյալ օրինական պա հանջներին եւ անհնազ անդություն դրսեւորելով, քրեակ ատարողական աշխատակիցների հասցեներին հնչեցրել է հայհ ոյանքներ, ոտքերով հար վածել է խցի դռանը եւ կերակրադռնակին, որի հետեւանքով ջար դվել է կերակրադռնակը, այ րված կտորներ է նե տել կերակրադռնակից դեպի միջանցք:

Գարիկն առաջադրված մեղա դրանքում իրեն մեղա վոր չի ճանաչել։ Ըստ նրա ցուցմունքի՝ այդ օրը ինքը քնած է եղել եւ արթնացել է ձայներից: «Հարցրել է, թե ինչ է պատահել, ասել են Հենրիկ Ավագյանը լավ չի: Ձայն են տվել, մարդ չի եկել, կրկին ձայն են տվել, խ փել դռանը: Մի երկու ժամ հետո մոտեցել են: Իրենք ասել են, որ բժիշկ կանչեն, գնացել են, կրկին շատ ուշ եկել ու ասել, որ հիմա հնարավոր չէ բժիշկ կանչել, ԱԱԾ-ն այնտեղ է եւ երբ հնարավոր լինի` կգա: Հսկիչը մեկ էլ՝ եկել է ընթրիքի ժամին, հարցրել են, թե ինչու չէր գալիս, ասել է, որ ԱԱԾ-ի աշխատակիցները չէին թողնում: Ինքը մեկ ու կես ամսից պետք է դուրս գար, իրեն այդպիսի բան պետք չէր»,–նշել է Գարիկը իր ցուցմունքում։

Գարիկի հարազատները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ այս ամենը շինծու գործ է եւ «Գարիկի գլխին սարքվել է հսկիչ Ալիկի (տու ժող` «Գորիս» ՔԿՀ-ի անվտ անգության ապահովման բաժնի 3-րդ կարգի մասնագետ Ալիկ Պետրոսյան–Ա․Դ․) կեղծ ցուցմունքի վրա»։ Առաջին ատյանի դա տարանի դա տավճիռը բողո քարկեցին Վերաքննիչ քրեական, այնուհետեւ Վճռաբեկ դատարաններ։

«Ոչ մի բան էլ չփոխվեց, մեջք չունեինք, հետո ասում են երկրում արդարություն ա, օրենք է աշխատում։ Տղուս նորից բան տարկեցին, ինչի՞ համար։ Ընտանիքներ են կործ անո՞ւմ»,–ասում է Գարիկի մայրը՝ Ռոզա Գեւորգյանը։ Վերջինս պատմեց, որ ամուսինը՝ Կառլեն Ղահրամանյանը 1990-ականների հայ–ադրբեջանական հակամար տությանն է մասնակցել, վիր ավորվել։ Այժմ անաշխատունակ է, անկողնային հիվանդ, երկու անգամ ին սուլտ է տարել։ Ընտանիքի միակ կերակրողը Գարիկն էր։

Դա տապարտյալի հարազատները համոզված են, որ «հսկիչ Ալիկին ստի պել են Գարիկի դեմ ցուց մունք տալ»։ «Գործը Սյունիքի քննչականում էր՝ կարճեցին։ Հետո նորից գործը փոխանցվեց Երեւանի քննչական, որտեղ էլ կանչեցին էդ Ալիկին ու ստիպեցին ցուց մունք տա»,–ասում է Գարիկի քրոջ ամուսինը՝ Ավետիք Արամյանը։ Aravot.am-ի հետ զրույցում Ավետիքն ասաց, որ խորհրդակցում են փաստաբանների հետ՝ գտնելու արդարությունը վերականգնելու իրավական ուղին։ Գարիկի հարազատների կարծիքով, եթե իրականում Գարիկը մեղ ավոր լիներ, ապա նրան պա տժի ժամկետը լրանալուց հետո չէին ազատի, նոր հիմքերով կկա լանավորեին, ինչը անում են նման պարագայում։

«Գուցե լրատվամիջոցներով խնդրի մասին խոսելը նույնպես օգնի՞ գործի բացահայտմանը։ Գլխավոր դա տախազին ենք դիմելու, որպեսզի վերանայվի Գարիկի քրե ական գործը։ Մեկ վկայի ցուցմ ունքով մարդուն չեն դա տում։ Եթե չարդարացնեն, գոնե մեղմ պ ատիժ տան՝ բաց կա լանք, որպեսզի Գարիկը կարողանա հոգալ իր ընտանիքի կարիքները»,–ասում է Ավետիք Արամյանը։ Արմեն ԴԱՎԹՅԱՆ :Լուսանկարները տրամադրել է Ավետիք Արամյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *