Եթե Քոչարյանի փաստաբանական խումբը` գլխավոր ամբաստանյալի դիրիժորությամբ ուզում է վերածել «Ով է Շուշին հանձնել» էժանագին թամաշայի, ուրեմն ես էլ ասեմ, թե ով է հանձնել… Լիզա Ճաղարյան

Դե եթե Մարտի 1–ի դա տավարությունը Քոչարյանի փաստաբանական խումբը` գլխավոր ամբաստանյալի դիրիժորությամբ ուզում է վերածել «Ով է Շուշին հանձնել» էժանագին թամաշայի, ուրեմն ես էլ ասեմ, թե ով է հանձնել։

Շուշիի հանձնման «գործը» սկսվեց հենց էն ժամանակից, երբ պալատական հեղաշրջմամբ Քոչարյան Ռոբերտը դարձավ Հայաստանի նախագահ եւ սկսեց արցախցի իր բարեկամներին, յուզգյարներին հերթով–շարքով բերել Հայաստան, ու մի օր էլ տեսանք` Երեւանի կենտրոնում բոլորն արդեն ռոբասերժական ղարաբաղցիներ են (ի դեպ,

հենց այդ տարիներին ստի պված էի վաճառել իմ Կիեւյանի վրայի բնակարանը, գնորդն էլ ղարաբաղցի էր, որը «մեծ հպարտությամբ» տեղեկացրեց ինձ` միայն Կիեւյան փողոցում իմ բնակարանը վեցերորդն է, որ ինքը գնեց)։ Շուշիի հանձնումը շարունակվեց Ռոբի ղեկավարության տարիներին, երբ էս նույն արցախցիներն ու հայաստանցի ռոբականներն սկսեցին թշնամուց բեթար դաժանությամբ թալ անել Հայաստանը,

խոչընդոտողներին ու իրենց խանգարողներին սպա նել, եւ երբ «ռոմանտիկները» մտան խորհրդարան ու գնդ ակահարեցին ութ պետական այրերի, որոնցից մեկը Հաղթած բանակի հրամանատար Վազգեն Սարգսյանն էր։ Շուշիի հանձնումը շարունակվեց, երբ Արցախն ազատագրած Գերագույն հրամանատարին «հողատու» եւ «դավա ճան» հռչակեցին։

Շուշիի հանձնումը շարունակվել է բոլոր այն տարիներին, երբ էս «Արցախի հերոս» Քոչարյանի եւ նրա «իրավահաջորդ» Սերժիկի օրոք Երեւանի կենտրոնում գնդա կահարվեց առնվազն 10 Հայաստանի քաղաքացի, երբ Բանակի գեներալների դղյակներն սկսեցին «հպարտորեն» վերհառնել դեպի

երկինք, երբ քառօրյա պատերազմի ժամանակ զինվորները պաշտպանվում էին կանսեռվի տուփերով… Էսպես շարունակվեց, շարունակվեց, շարունակվեց, Փաշինյան Նիկոլն էլ եկավ ու Քոչարյանի եւ Սերժիկի սկսած` «Շուշիի հանձնման գործը» շռնդալից հաջողությամբ ավարտին հասցրեց։
Այլ կարծիք կա՞։ Բախտներդ փորձեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *