Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «բացահայտել» է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների եւ ՀՀ ԱԱԾ գործակալ է։ Միքայել Մինասյանը ևս մի անգամ վրիպեց: Նա ասում է, որ Արարատ Միրզոյանը թուրքական ՄԻԹ-ի
ուշադրության կենտրոնում է հայտնվել 2005-ին ԱՄՆ-ում սովորելու տարիներին։ Իսկ 2007-ին արդեն դարձել է Հայաստանի Հանրապետության ԱԱԾ գործակալ։ Եւ հրապարակել է ԱԱԾ գործակալ դառնալու դիմումը։ Այժմ տեսնենք՝ ինչպես է վրիպել մեր Ջեյմս Բոնդը։
Նա գիտի, թե հայ մարդու համար պատե րազմում Ադրբեջանից եւ Թուրքիայից խայտառակ պարտություն կրելուց հետո ինչ է նշանակում տեղեկանալ, որ ինչ-որ մի հայ եղել է Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ։
Հնարավոր է՝ նա կոնկրետ փաստերով գիտի, որ Արարատն իսկապես 2007-ին դարձել է ԱԱԾ գործակալ։ Չնայած մեր ԱԱԾ-ն դա հերքել է, սակայն ընդունենք, որ Միքայել Մինասյանը ճիշտ է՝ Արարատը 2007-ից ԱԱԾ գործակալ է։
Միքայել Մինասյանին հենց միայն 2007-ին Արարատի ԱԱԾ գործակալ լինելու հանգամանքը հերիք էր, որ խայտառակեր՝ մարդը մարտի 1-ից առաջ եղել է ԱԱԾ գործակալ։ Այսինքն՝ մարտի 1-ին էդ մարդը՝ Արարատը, կեղծ է կանգնել ընդդիմության կողքին, իրականում դանոսչիկ է եղել։
Այսքանը հերիք է, որ Արարատը նույնիսկ իր տան արժանի հայր լինելու իրավունք չունենա, դա հերիք է, որ ստախոսը հեռու մնա իր երեխայից։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե մարտի մեկից առաջ իշխանությանը ծառայած մարդու դաստիարակած երեխան ինչ արժեքներ պիտի ունենա։
Ես դժվար եմ պատկերացնում։ Չեմ վախենա ասել, որ այսպիսով Արարատը պատասխանատուէ դառնում մարտի 1-ի տասը զո հերի համար։ Չէ՞ որ ԱԱԾ-ն ու Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն այդ ժամանակներում նույն բանն էին։
Միքայել Մինասյանն ակնհայտորեն որոշել է մարդուն պետության թշնա մի դարձնել ամենաբարձր դոզայով։ Որովհետև ինքնին ԱԱԾ գործակալ լինելը նրա համար մեծ մեղք չէ, ի վերջո, մարդն իրենց իշխանության ժամանակ է եղել գործակալ։ Եթե, իհարկե, եղել է։ Այսինքն՝ պարոն Մինասյանն էլ գիտի, որ Արարատը Թուրքիայի գործակալ չէ, բայց որպեսզի էդ մարդու դավա ճանությունը կերցնի, դոզան ավելացրել է՝ Թուրքիայի գործակալ է:
Միքայել Մինասյանը Արարատին գործակալ է դարձնում, այսինքն՝ դա վաճանի պիտակ է կպցնում, որ հետին թվով արդարացնի այն բռ նությունը, որին ենթարկվեց ԱԺ նախագահը, որպեսզի այսօր Րաֆֆու Սամվելի սպա նած հերոսների հասցեին ասվածի նման ժողովուրդն իմանա՝ արժանի էր: Առաջին անգամ արդարացնել չստացվեց Արարատի ծե ծը, անցել են երկրորդ արարին:
Բայց այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, որը քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի դեպքում կոպիտ, շատ կոպիտ վրիպում է. մեր ԱԱԾ-ն, Արարատ Միրզոյանին հավաքագրելով, օգտագործում է Թուրքիայի դեմ, ինչո՞ւ ես բացահայտում: Այսինքն՝ Էրդողանին տեղեկացնում ես, որ էս գործակալը, որը, ձեր կարծիքով՝ ձերն է, իրականում Հայաստանի՞նն է: Հիմա ո՞վ է Թուրքիայի գործակալը՝ Արարա՞տը, թե՞ Միքայել Մինասյանը:
Իսկ եթե ա՞յլ բան է տեղի ունեցել՝ ԱՄՆ-ում սովորելու տարիներին Արարատը հայտնվել է Թուրքիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, որոնք խոսել են նրա հետ, փորձել են հավաքագրել, այդ մասին Արարատն ասել է ԱԱԾ-ին, որն էլ խրախուսել է Թուրքիայի հետ հետագա շփումնե՞րը: Հնարավո՞ր է:
Գուցե: Գուցեև՝ ոչ: Բայց դու փաստորեն մի մեծ, գուցե հաջողված օպերացիա՞ ես բացահայտել ու ընդհանրապես փոզմիշ արել ՀՀ շահը: Միքայել Մինասյանը նման է երեխայի, որի ձեռքից վերցրել են խաղալիքը, ու ինքը, ոտքերը գետնին խփելով, պահանջում է իր խաղալիքը: Ի՞նչ կարիք կա էսպիսի լյուստրացիայի գնալ՝ Թուրքիայի հետ մեր բոլոր հաշիվները փակե՞լ ենք, կարելի է բոլոր խաղաքարտերը բացե՞լ։
Ինքդ ես գրում, որ Արարատը մեր ԱԱԾ-ի շնորհիվ դարձել է двойной аге нт։ Ինչու՞ ես բացահայտում մեր двойной аге нт-ին։ Սա ի՞նչ կարճատեսություն է։ Կամ եթե Թուրքիայի գործակալ Արարատ Միրզոյանը պատգամավոր է ընտրվել փաստորեն Վանեցյանի գլխավորած ԱԱԾ գիտությամբ, գուցե Վանեցյա՞նն էլ է Թուրքիայի համար աշխատում: Կողմնորոշվեք։ Հետո փորձեք իշխանություն վերցնել՝ Նիկոլից կամ Թուրքիայից։ Մհեր Արշակյան MediaLab.am