«ժողովուրդ» օրաթերթը գրում է. Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ իրենց անհանգստությունը շարունակվում է, որովհետև անկայունությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ:
Եվրախորհրդարանի պատգամավորի համար եւս էական հարց է հայ ռազմագեր իների՝ հայրենիք վերադարձի հարցը, որը նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունից հետո դեռեւս ամբողջությամբ չի իրականացվել, ու ադրբեջանական կողմում կան հայ ռազմագե րիներ, որոնց վերջինս փորձ է անում ներկայացնել որպես հան ցագործներ,
քանի որ նրանք գ երեվարվել են եռակողմ հայտարարությունից հետո: Լուկաս Ֆուրլասն այդ հարցը բարձրաձայնել է նաեւ Եվրահանձնաժողովում: «Ես շատ մտահոգված եմ այս խնդրով: Այդ է պատճառը, որ ես Եվրահանձնաժողովին բարձրաձայնել եմ հայ ռազմագեր իների հարցը, նրանց իրավունքները երաշխավորելու եւ
նրանց վերադարձնելու պարտավորության վերաբերյալ: Նման նախաձեռնությունները կարող են ճն շում լինել Ադրբեջանի կառավարության վրա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավելեց Հայաստան-Եվրամիություն բարեկամական խմբի ղեկավարը։