Ժամը 6-7 էր, ձայներ եմ լսում, գոռում են՝ օգնեցե՜ք, օգնեցե՜ք… Տեսնում եմ մոտ 40 հոգի ոտքով մոտիկանում են ու… Ինչ է կատարվել պատերազմի 12-րդ օրը. ԲԱՑԱՌԻԿ ձայնագրություն

ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել պատերազմի օրերի բովանդակությամբ մի ուշագրավ ձայնագրություն։ Հենց սկզբում ասվում է, որ այն արվել է հոկտեմբերի իննին եւ ըստ ամենայնի ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի ձայնն է։

ArmLur.am-ը զանգահարեց Աղաբեկյանին՝ պարզելու արդյոք մեր ձեռքի տակ հայտնված ձայնագրությունը իրենն է, քանի որ ձայնը շատ նման է։ Աղաբեկյանը հաստատեց, որ իր ձայնն է ու ասաց, թե ինչ որ ձայնագրություններ արվել են այդ օրերին, բայց դրանք հրապարակման համար չեն։

Ամեն դեպքում մենք հարկ համարեցինք մեզ մոտ հայտնված ձայնագրությունը հանրայնացնել, որը պատերազմի թ եժ օրերի կոնկրետ դրվագների է
վերաբերվում և որոշ բացահայտումներ պարունակում։
Ձայնագրությունում ասվում է հետևյալը. «Հոկտեմբերի 9-նն է: Հակառակորդը արդեն իրեն ցույց է տվել Հադրութի շրջանի Նորաշեն և Մելիքաշեն բարձունքներում: Բարձունքներից մեկում զո հվել է

մեր լավագույն տղաներից մեկը՝ նախկին գումարտակի հրամանատարներից, ով զորացրված էր Զինված ուժերից, և նրան՝ Սուրենին, համոզել էին, որ ավարաշինական կառույց պատրաստի, որպեսզի ապահովենք բարձունքների պաշտպանությունը, փորձենք Հադրութը պահել: Ես գտնվում եմ Տողի ձորակում, օգնում եմ խաղաղապահ գումարտակին, որպեսզի կազմակերպեն պաշտպանություն:

Գյուղերը արդեն լքել են գյուղացիները, ես փորձում են համոզել գյուղում մնացած 10-15 բնակչին, որ պետք է օգնեն խաղաղապահ գումարտակին, աջ թև ամրացնենք, որպեսզի կարողանանք ապահովել պաշտպանությունը և թույլ չտանք հակառակորդին, որ շարժվի դեպի Տողի ձորակը: Երեկոյան կողմն է… բնակիչներից մի քանի տղաների հավաքել եմ, գոռում եմ, համոզում եմ, թե տղաներ, լքելով ու՞ր եք գնալու:

Խնդրում եմ Ձեզ, եկեք օգնեք, որպեսզի մենք կանգնեցնենք հակառակորդի առաջխաղացումը: Վստահեցնում եմ ձեզ, եթե հակառակորդին 1-2 օր կանգնեցնեն, ապա հնարավոր կլինի հետագայում բանակի ուժերով, իսկ ես վստահ եմ, որ բանակը վերանայելու է իր պաշտպանությունը և գալու է կանգնեցնելու է հակառակորդի առաջխաղացումը:

Գոնե կարող ենք պահել այնպես, որ հակառակորդը չկարողանա մտնել Հախուռու գյուղ: Եթե մենք դա անենք, ապա մենք հնարավորություն կտանք Հադրութի տղաներին (իսկ Հադրութում արդեն տեղացիներ չկային), որպեսզի նրանք ապահովեն մեր աջ թևը. այդպիսով մենք կապահովենք պաշտպանություն մինչև Թութակի բարձուքները:

Աշխատանքս անցնում է ապարդյուն… ժամը վեցից յոթն էր, ձայներ եմ լսում, գոռում են՝ օգնեցե՜ք, օգնեցե՜ք, շտապում եմ խաղաղապահ գումարտակի աջ թևը, իսկ աջ թևը ճանապարհն է, որը կառուցել էին վերջին մեկ-երկու տարում և ասֆալտապատման
աշխատանքներ էին սկսվել: Ճանապարհին ամբողջությամբ շինարարական տեխնիկա է կանգնած: Տեսնում եմ մոտ քառասուն հոգի ոտքով մոտիկանում են: Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *