Որդիս հանկարծ պատռեց մի զինվորի նկար և գոռաց. «Մա՜մ, մա՜մ ես ցավեցրի զինվորիս»…Գտա զինվորի էջը և նամակ գրեցի նրան…Պարզվեց…Իրական պատմություն, որն անտարբեր չի թողնի ոչ ոքի

Դոնարա Աբրահամյանն իր էջում գրել է. «Փոքրիկի գտած հերոս զինվորը»։ Որդիս` Գրիգորը, բավականին հետաքրքրասեր տղա է։ Օրեր առաջ նա պահարանից մի գիրք էր վերցրել եւ թերթում էր հետաքրքրության համար։ Քանի որ այս օրհասական պահին ամբողջ համացանցը ողողված է մեր զինվորների նկարներով,

5 տարեկան տղաս արդեն համակրանք է տածում յուրաքանչյուր անձի հանդեպ, ում հագին տեսնում է զինվորական համազգեստ։ Գրքի մեջ մեր հերոսների նկարներն էին։ Գրիգորը թերթում էր եւ ուշադիր նայում նկարներին, հանկարծ նա պատահաբար պատռեց մի զինվորի նկար եւ գոռաց .«Մա՜մ, մա՜մ ես ցա վեցրի զինվորիս, ես ց ավ տվեցի նրան»:

Ես մի պահ քարացա, վերցրեցի գիրքն ու փորձեցի հանգստացնել նրան ասելով .«Գրիգոր դա ուղղակի նկար է, զինվորին ոչինչ չի պատահել»։ Սակայն նա անընդհատ կրկնում էր, որ զինվորը մա հացել է, կամ թշ նամու ձեռքում է։ Ես չգիտեի, ինչպես հանգստացնեի նրան։ Նա նկարը դրել էր բարձի տակ ու պահում էր խնամքով։ Ես որոշեցի գտնել այդ զինվորին ու բարեբախտաբար դա ստացվեց ինձ մոտ ։

Գտա զինվորի էջն ու նամակ գրեցի նրան։ Սակայն գրեթե մեկ շաբաթ ոչ մի պատասխան չեկավ նրանից։ Ես ուղղակի մտածեցի, որ նա ցանկություն չունի տեսնել կամ ծանոթանալ Գրիգորի հետ ։ Սակայն ո՛չ , նա այդ ընթացքում դիրքերում էր, ավելին շրջափ ակման մեջ ,ինչպես պնդում էր Գրիգորը։ Օրեր շարունակ նրանից ոչ մի լուր չեն ունեցել ։

Ու թշ նամու շրջափ ակման մեջ գտնվող զինվորին բախտը ժպտացել էր ու նա կարողացել էր դուրս գալ շրջափ ակումից ։Գուցե նրա համար, որ մի փոքրիկ երբևէ չճանաչելով նրան անհամբեր սպասում էր նրան։ Ստացանք այդքան սպասված նամակը, ի վերջո տեղի ունեցավ նրանց սպասված ծանոթությունը։ Նրանք որոշեցին լինել լավ ընկերներ ու հանդիպել որքան հնարավոր է շուտ ։

Գուցե այս միջադ եպը պատճառ էր մի մեծ ու ամուր ընկերության։ Էմոցիաներս իրար էին խառնվել ,վախ, տագ նապ, ուրախություն ,շփոթմունք ձեռք_ձեռքի էին տվել ու վազվզում էին գլխումս։ Կյանքում պետք է չանտեսել ամենակարևորը `«մանրուքները»,

անպետք Ու ոչինչ թվացող դեպքերը, դրանք կարող են ապրեցնել ։ Եվս մեկ անգամ փառք մեր զինվորներին ,մեր հե՛րոս տղերքին ,մեր ու մեր երեխաների հանգիստ քունը ապահովելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *