Քչերը գիտեն, որ Շուշիի գրա վումը ոչ միայն անտրամաբանական էր, այլ նաև գրեթե անհնար… Կարևոր է մեկ բան… Քաղաքագետ Սերգեյ Միխեևի անդրադարձը Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը

Նախ հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շուշիում բնակվողների 90 տոկոսը եղել են ադրբեջանցիներ: Սա հանրության շրջանում քննարկման առարկա է դարձել: Ոմանք կարծում են, որ վարչապետը այլ ենթատեքստով է ասել, իսկ ոմանք էլ նրան համարում են հայ ազգին թշնամի:

Քաղաքագետ, Կասպյան համագործակցության կենտրոնի տնօրեն Սերգեյ Միխեևը, անդրադառնալով վարչապետի վերոնշյալ հայտարարությանը, ասել է.
«Նիկոլ Փաշինյանը մի բան է ասել Շուշիի մասին, հետո արդարացել, թե իբր իրեն սխալ են հասկացել։ Բայց կարևոր է մեկ ուրիշ բան.

Քչերը գիտեն, որ Շուշիի գրա վումը ոչ միայն անտրամաբանական էր, այլ նաև գրեթե անհնար, եթե ռեզերվներ կենտրոնացվեին Շուշիում։ Սակայն Շուշիում կենտրոնացվել էին հիմնականում անփորձ կամավորական ջոկատներ։

Ադրբեջանցիները, եթե նայեք, թե ինչ ճանապարհով են ներթափանցել քաղաք` կհասկանաք, որ այնտեղ մի բան այն չէր։ Ինչու՞ սա տեղի ունեցավ ու ո՞վ է պատասխանատու։ Այս հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ինչից ասես, որ չի խոսում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *