Միացյալ Նահանգների պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը նամակով պատասխանել է Արցախյան կարգավորման և Ցեղաս պանության ճանաչման հարցերին։ Նոր վարչակազմի դիրքորոշման մասին հարցապնդումն արել էին սենատորներ Բոբ Մենենդեսը և Էդ Մարկին։ Հաղորդում է «1լուրերը»: «Որպես նախագահության թեկնածու՝ նախագահ Բայդենը խոստացել էր, որ հիշատակի օրվա իր ելույթում սատարելու է
Հայոց ցեղաս պանության ճանաչմանը։ Մեր վարչակազմը հանձնառու է առաջնային դարձնելու մարդու իրավունքների հարցը՝ երաշխավորելով, որ նման ող բերգությունն այլևս չի կրկրնվի»,- նշել է նա։ Բլինքենի խոսքով՝ վարչակազմի ձևավորումից հետո հստակեցվելու են ապրիլի քսանչորսի առաջիկա հայտարարության եզրույթները՝ այս կարևոր հարցով նաև խորհրդակցություն ունենալով Կոնգրեսի հետ։
Վաշինգտոնը նաև ակտիվացնելու է Արցախյան հարցի վերջնական կարգավորման գործում ամերիկյան ջանքերը, Բլինքենի ձևակերպմամբ՝ ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Նոր վարչակազմը խոստանում է աջակցել Լեռնային Ղարաբաղի ակա նազերծման ֆինանսավորմանը, ինչը նախորդ կառավարության վերջին ժամանակահատվածում դադարեցվել էր։
ԱՄՆ ապագա պետքարտուղարն ասել է, որ նոր վարչակազմն վերանայելու է նաև Ադրբեջանին անվտա նգության ոլորտում տրամադրվող աջակցությունն ու միաժամանակ օժանդակելու է Հայաստանին՝ անվատն գային, ժողովրդավարական կառավարման և տնտեսական ոլորտներում մեր երկրի անվտա նգության միջավայրն ու դիմադրողականությունն ուժեղացնելու համար։
Ամերիկահայ լոբբիստական միությունները՝ Հայ դատի գրասենյակը ու Ամերիկայի հայկական համագումարը, ողջունել են Էնթոնի Բլինքենի հայտարարությունը։