Վերջին զանգը եղավ նոյեմբերի 6-ին. նախորդ օրն առաջարկել են իրենց հետ Երևան գալ մեքենայով, բայց հրաժարվել է ասելով… Զ ոհված Էրիկ Հովհաննիսյանի սխրանքների մասին

ԷՐԻԿ ԼԵՌՆԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / 2002-2020 / Իմ հերոս 18-ամյա զինվորն է՝ Էրիկ Լեռնիկի Հովհաննիսյանն, ով անմա հացավ, բռնելով հավերժի ճամփան։ Լուսավոր ու պայծառ, ազնվագույն ու շիտակ, բարեսիրտ ու նվիրյալ, մարդկային ամենավսեմ հատկանիշները կրող իմ բալեն ապրեց կարճ, բայց իմաստալից կյանք, ու իր մնացյալ չապրած տարիները նվիրաբերեց հայրենիքին ու յուրաքանչյուր հայի, որ ապրենք ու արժանի լինենք իր ու իր նման հերոսների հիշատակին։

Երևանի պետական բժշկական համալսարանի բազային բժշկական քոլեջի շրջանավարտ էր, ատամնատեխնիկ մասնագիտացմամբ, դիպլոմն ստանալուն պես, 2020 թ․ հուլիսի 3-ին զորակոչվեց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝ Արցախի հանրապետություն։ Մեկնեց շատ ուրախ, ոգևորությամբ։

Առողջական խնդիրներ ուներ ողնաշարի հետ կապված, բայց ռազ մաբժշկական հանձնաժողովում հետազոտվելու ժամանակ չէր բարձրաձայնել այդ մասին, ուզում էր ծառայել։ Հրաժեշտից առաջ հորը հորդորեց չմտածել, չանհանգստանալ, հավաստիացրեց, որ ամեն բան լավ է լինելու, պատվով կծառայի, կվերադառնա։ Շատ նպատակներ ու երազանքներ ուներ։

Ծառայության անցավ ԱՆ Հադրութի թիվ 38 401 զորամասում /13 ուսումնական վաշտ, 5-րդ գումարտակ/։ Հեռախոսային խոսակցության ժամանակ այնքան ոգևորված էր խոսում ծառայության վերաբերյալ, անհամբերությամբ էր սպասում դիրքեր բարձրանալուն։ Կարճ ժամանակում

հավանաբար աչքի էր ընկել, քույրիկին ասել էր, որ սերժանտի կոչում են ուզում տալ, բայց իր սրտով չէ, ինքն իրեն պատրաստ չէր համարել։ Ընդամենը 2 ամիս 24 օրվա ծառայող էր Էրիկը, երբ սկսվեց պատերազմը։ Նենգ ու դաժան պատերազմի 1-ին օրվանից մինչև վերջին օրը իմ քաջ ու առյուծասիրտ տղան՝ ոգեշնչված հայրենին պաշտպանելու իր վեհ գաղափարով, հերոսաբար ու անմնացորդ նվիրումով կռ վել է ամեն մի թիզ հողի համար, տալով մեզ համար ամենաթանկը՝ իր մատղաշ ու երազանքներով լի կյանքը։

Շատ կարճ հեռախոսային կապի ժամանակ Էրիկից լսել ենք միայն, որ ամեն ինչ լավ է, չանհանգստանանք, երբեք չի տրտնջացել, չի բողոքել, չի դժգոհել, ձայնի մեջ անգամ ոգի կար։ Վերջին զանգը եղավ նոյեմբերի 6-ին, արդեն մի քանի օր Շուշիի մատույցներում էին, ասաց, որ նախորդ օրն իրեն առաջարկել են իրենց հետ Երևան գալ մեքենայով, բայց ինքը հրաժարվել է,

երբ հայրն ասաց, <<բա գայիր, տղա ջան>>, ասեց՝ <<բա դա տղավարի կլինե՞ր, պապ ջան>>։ Հերոսաբար կ ռվել է Հադրութի, Ֆիզուլիի, Ասկերանի, Մարտունիի, Քարինտակի, Շուշիի համար մղվ ող թե ժ մար տերում։ Զ ինադադարից հետո իմացանք, որ նոյեմբերի 7-ին Շուշիի պաշտպանության համար մղվող մա րտում իմ հերոս տղան զո հվել էր սրտի և թոքի բեկ որային վիրա վորումից /զրա հաբաճկոն չէր եղել հագին/։ Նրա մարմինը դուրս բերեցին մեկ շաբաթ անց՝ զե նքը ձեռքին։

Մենք հետագայում նրա զինակից ընկերներից իմացանք, որ Էրիկը հետախ ույզ էր, դիպու կահար ու էլի, ու էլի․․․ ու ամենա-ամենա <<դուխով>> տղան․․․ Այնքան համեստ էր, զուսպ, երբեք ոչինչ չպատմեց իր սխր անքների մասին։ Մեծ հայրենասեր էր ու մարդասեր, անդավա ճան էր ու նվիրյալ, հերոս, ով գիտակցաբար անմա հացավ՝ հանուն հայրենիքի… Lույս էր, լույս մնաց ու լույս դարձավ․․․ Հավերժ փառք ու խոնարհում․․․ Պատիվ ունեմ՝ ԷՐԻԿ ԼԵՌՆԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / 2002-2020 /:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *