Շանթ Հարութունյանը գրում է. «Բոլորին հայտնի է, որ արդեն 7-8 տարի է գոյություն ունի Ղարաբաղի հարցի լուծման Լավրովյան պլանը՝ 5+2 շրջանների ձևաչափով:
Միևնույն ժամանակ եթե ասում եք, որ Սորոսն է կազմակերպել Նիկոլ Փաշինյանի Հայաստանում իշխանության գալը, որ հողերը հանձնի թշնամուն, ուրեմն պետք է ասել, որ հենց Սորոսն է կատարել Լավորվի պլանը:
Եթե հայերը չէին հանձնում Լավրովի կողմից պահանջած յոթ շրջանները, Սորոսն է օգնել, որ հայերը կատարեն ռուսական պահանջը: Այս պարագայում պետք է ասել, որ Սորոսը Պուտինի ագենտն է, այլ ոչ թե Ռուսաստանի թշնամի Արևմուտքինը:
Եթե՝ ըստ որոշների, Արևմուտքի ագենտ Սորոսն է այս ամենի հետևում կանգնած, ապա ինչպես է ստացվում, որ Սորոսն անում է այնպես, որ ոչ միայն Ղարաբաղում մտի ռուսական զորք, այլ նաև՝ Սյունքիում ռուսական ռազ մաբազա տեղադրվի:
Ու այսքանով հանդերձ ստացվում է, որ Սորոսը պաշտպանում է ռուսական իմպերիայի շահերը, սակայն համարվում է որպես հակառուսական գործիչ, ով Նիկոլ Փաշինյանին բերել է իշխանության:
Սա ասելու համար պետք է միայն դեբիլ լինել, բառացի դեբիլ:
Սա ասում եմ Շարմազանովին, Բագրատյանին, Վազգեն Մանուկյանին: Կամ թող այս հարցի պատասխանները տան, կամ էլ իմանան, որ իրենք դեբիլ են: Ու նաև հայ ժողովուրդը թող տեսնի, որ իրենք դեբիլ են, կամ էլ ուղղակի սրիկաներ են: Ես կարծում եմ, որ իրենք պարզապես սրիկաներ են»: