Ասում եք՝ Սորոսն է կազմակերպել Փաշինյանի Հայաստանում իշխանության գալը, որ հողերը հանձնի թշնամուն, ուրեմն պատասխանեք այս հարցին…Շանթ Հարությունյանի պատասխանը Փաշինյանին մեղադրողներին

Շանթ Հարութունյանը գրում է. «Բոլորին հայտնի է, որ արդեն 7-8 տարի է գոյություն ունի Ղարաբաղի հարցի լուծման Լավրովյան պլանը՝ 5+2 շրջանների ձևաչափով:

Միևնույն ժամանակ եթե ասում եք, որ Սորոսն է կազմակերպել Նիկոլ Փաշինյանի Հայաստանում իշխանության գալը, որ հողերը հանձնի թշնամուն, ուրեմն պետք է ասել, որ հենց Սորոսն է կատարել Լավորվի պլանը:

Եթե հայերը չէին հանձնում Լավրովի կողմից պահանջած յոթ շրջանները, Սորոսն է օգնել, որ հայերը կատարեն ռուսական պահանջը: Այս պարագայում պետք է ասել, որ Սորոսը Պուտինի ագենտն է, այլ ոչ թե Ռուսաստանի թշնամի Արևմուտքինը:

Եթե՝ ըստ որոշների, Արևմուտքի ագենտ Սորոսն է այս ամենի հետևում կանգնած, ապա ինչպես է ստացվում, որ Սորոսն անում է այնպես, որ ոչ միայն Ղարաբաղում մտի ռուսական զորք, այլ նաև՝ Սյունքիում ռուսական ռազ մաբազա տեղադրվի:

Ու այսքանով հանդերձ ստացվում է, որ Սորոսը պաշտպանում է ռուսական իմպերիայի շահերը, սակայն համարվում է որպես հակառուսական գործիչ, ով Նիկոլ Փաշինյանին բերել է իշխանության:
Սա ասելու համար պետք է միայն դեբիլ լինել, բառացի դեբիլ:

Սա ասում եմ Շարմազանովին, Բագրատյանին, Վազգեն Մանուկյանին: Կամ թող այս հարցի պատասխանները տան, կամ էլ իմանան, որ իրենք դեբիլ են: Ու նաև հայ ժողովուրդը թող տեսնի, որ իրենք դեբիլ են, կամ էլ ուղղակի սրիկաներ են: Ես կարծում եմ, որ իրենք պարզապես սրիկաներ են»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *