Նայեցի մի հատված մտավորականների այսօրվա հավաք-զրույցից․ քիչ հետո ուղղակի սկսեցին անել ՍԱ… Ստյոպա Սաֆարյանի անդրադարձը

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մի հատված նայեցի մտավորականների կամ ինչպես այլ անվանում տվեցին՝ ինտելեկտուալների այսօրվա հավաք-զրույցից։ Ընդհանրապես, 2 ձեռքով կողմ եմ, որ մտավորականությունը շատ

ակտիվ լինի՝ անկախ նրանից, թե իշխանությանն է համակրում, թե ընդդիմությանը։ Ավելին, իմ պատկերացրած մտավորականը միշտ ըմբոստ է եղել, միշտ արդարության, ճշմարտության կողքին։ Թեպետ հավաքույթի որոշ մասնակիցներ ուղղակի

կամ անուղղակի վերլուծեցին նաև հանրային հաղորդակցության մեջ 17+-ի թույլ տված սխալները, քիչ հետո ուղղակի սկսեցին անել այն, ինչ 17-ը․․․ սպա ռնալից արտահայտություններ սփյուռքի մի հատվածի հասցեին, ապա վիրավո րանքներ հասարակության տարբեր հատվածների հասցեին․․․

Դեհ, իսկ Հայաստանի քաղհասարակության ֆինասավորման մասին ասված մտքերն ուղղակի ահա բեկիչ էին, էլ չասած՝ շատ դեպքերում միջնադարյան ինկվի զիցիոն ․․․ Եվ ամենևին զարամանալի չպետք է լինի, որ մտավորականի կամ ինտելեկտուալի կողմից նման խոսքը ամենևին

հրապուրիչ չի լինելու առաջադիմություն, զարգացում, առաջընթաց պահանջող հասարակության համար։ Փաստորեն, մեր հասարակությունն ավելի լավ գիտի, որ հենց դա է անվտա նգության գրավականը, քան մեր մտավորականությունը։ Տխրեցնող էր․․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *