Ես չեմ հետապնդում որևէ անձնական նպատակ, այսօր հասունացել է մի իրավիճակ, որ պետք է հիշենք հետևյալը… Արկադի Տեր-Թադևոսյանի ՀԶՈՐ կոչը, որ պետք է կարդա յուրաքանչյուր հայ

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ ակադեմիկոս Աշոտ Օհանյանը ընթերցեց Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ուղերձը, որում ասվում է:

Շնորհակալ եմ հրավերի համար ու նաև այս խոսքի հնարավորությունն ընձեռելու համար: Ես տեսնում եմ այստեղ մեր ժողովրդի այնպիսի ներկայացուցիչների, ովքեր մտահոգ են իրենց երկրի վիճակով, տեսնում են, որ վտ անգված է հայրենիքը, վտան գված է պետականությունը:

Գիտենք, որ բոլոր ժամանակներում հայի ինքնությունը պահել և պահպանել է մեր մշակույթը, լեզուն և կրոնը: Դրանք այն հիմքային քաղաքակրթական արժեքներն էին, որոնց հետ համադրվելով մեր մյուս հատկություններն ու արժանիքները պայմանավորել են մեր գոյությունը հազարամյակներ ի վեր:

Առանց այդ արժեքների այսօր մենք չէինք ունենա մեր տեղը աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Ուրեմն առավել քան կարևորում եմ մշակույթի, գիտության, կրթության, եկեղեցու մեր գործիչների այսպիսի միասնությունը համատեղ հանդես գալու այս նախաձեռնությամբ:

Բայց ստեղծած իրավիճակից պատվով դուրս գալու համար մենք պարտավոր ենք համախմբվել ազգովի ու օգտագործել մեր հասարակության առողջ ուժերի բոլոր ոլորտների պրոֆեսիոնալ և հեղինակավոր ներկայացուցիչների ամբողջական ներուժը: Մենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից և Արցախից այն, ինչ մնացել է, ապահովել պետության և նրա կառավարման համակարգի կայունությունը, զարգանանք արագ տեմպերով ու հիմքեր ստեղծենք, կորցրածը արագ վերականգնելու համար:

Սիրելի ներկաներ, վստահ եմ, որ գիտեք, թե որն է իմ նպատակը, որն է իմ երազանքը: Ես իմ հայրենիքին տվել և շարունակում եմ տալ, իմ պարտքը՝ որպես հայկական բանակի սպա: Ես չեմ հետապնդում որևէ անձնական նպատակ, այսօր հասունացել է մի իրավիճակ, որ պետք է բոլորս վեր կանգնենք մեր նեղ անձնական, քաղաքական և այլ շահերից եթե այդպիսիք կան, և բռ ունցք դարձած մեկ մարդու պես մտածենք և գործենք:

Ես վստահ եմ, եթե մեր ազգի ճանաչված և հեղինակավոր ներկայացուցիչներ միասնական ոտքի կանգնեն, այսօրվա խնդիրների լուծման մասին ձևակերպեն իրենց միասնական դիրքորոշումը, գործողությունների հաջորդականությունն ու պլանը և համատեղ կոչով հանդես գանք ժողովրդի առաջ,

ապա այդ նույն ժողովրդի առողջ հատվածը մեծ ոգևորությամբ կհամախմբվի նրանց շուրջ, կտա ոգու մի հսկայական ուժ, որի առջև չի դիմանա և ոչ մի ապիկար իշխանություն: Դրանից հետո միայն կստեղծվի հնարավորություն, որպեսզի մենք անցնենք մեր բուն գործին: Ուրեմն եկեք գիտակցենք, որ հենց

մեզնից է կախված մեր պետության և ժողովրդի ճակատագիրը: Հիշենք, որ այսօրվա մեր թշն ամին ինչպես միշտ նենգ է և վախկոտ, նա հենց այսպիսի միասնությունից է վախենում: Եթե հապաղենք կամ թերանանք մեր անելիքում, ապա հետևանքը կլինի լիակատար կործանում: Աստված պահապան մեզ և մեր սերունդներին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *