Հադրութ քաղաքին կից «թութակներ» կոչվող բարձունքում, հրամանատարն իր ջոկատով թշն ամու դեմ կյանքի ու մա հվան պայ քար էր մղում… Քիչ հետո… Կամավորական Ռուբեն Հայրապետյանի մասին

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ: Հայրենիքի նվիրյալներից էր կամավորական Ռուբեն Հայրապետյանը, ում կյանքը խլեց պատերազմն ու անմա հացրեց։ Մարեց մի լույս, փոխարենը երկնակամարում փայլեց մի լուսավոր աստղ: 24 –ամյա ժպտադեմ երիտասարդը Արցախում սան ձազերծված պատ երազմի հենց առաջին օրերին կամավորագրվեց ու մեկնեց՝ կիսատ թողնելով իր կյանքի ուղին․․․

Հզոր քաջորդու կենսագրությունը լի է դրվագներով։ Նա չափազանց հայրենասեր, խելացի, լուսավոր եւ բարի ժպիտով անձնավորություն էր։ Ռուբեն Հայրապետյանը ոչ միայն հայրենիքի նվիրյալ էր, այլև հրաշալի եղբայր, հարգված ընկեր, և որ ամենակարևորն է, լավ հրամանատար։

Մեր հերոսը՝ Ռուբեն Վաչագանի Հայրապետյանը, Բյուրեղավանից էր։ Ծնվել է 1996թ. հունիսի հինգին, ինժեներների ընտանիքում։ Միջնակարգ կրթություն ստացել է 2002 – 2013 թվականներին Բյուրեղավան քաղաքի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցում։ Շատ էր սիրում սպորտը, հատկապես կարատե մարզաձևը։

2005 – 2009 թվականներին եղել է Կոտայքի մարզի շոտոկան կարատե մարզադպրոցի սանը։ Բազմիցս մասնակցել է մրցաշարերի, ստացել մի շարք մեդալներ և պատվոգրեր։ 2008–ին արդեն կրում էր սև գոտի առաջին դանի աստիճան։ Զբաղվել է նաև լողով, մարտ առանց կանոնների սպորտաձևերով։

2013 թ-ին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարության ֆակուլտետը։ Ավարտել է 2017 թվականին՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի աստիճան։ Հայրապետյանների ընտանիքի միակ արու զավակը զորակոչվում է բանակ 2017-ին։

Տուն է վերադառնում սերժանտի կոչումով և կրծքանշանով։ Ծառայությունից հետո ընդունվում ու ավարտում է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրան՝ շինարարության ֆակուլտետը։ 2019 թվականին աշխատանքի է անցնում շինարարական կազմակերպությունում, որպես աշխղեկ։

Ռուբենը Լուսինեի ավագն էր ու հոգատար եղբայրը․ «Եղբայրս ամենալավն էր, հասկացող, հոգատար, ուշադիր։ Մենք շատ կապված էինք, չկար մի բան, որ իրար հետ չկիսվեինք։ Իմ խորհրդատուն էր, բառի կեսից հասկանում էինք իրար։ Իր խոսքը ինձ համար անսասան էր։ Չկար մի թեմա, որի շուրջ ինֆորմացիա չունենար։

Անտարբեր էր մանրուքների հանդեպ, միշտ ասում էր՝ մանրուքների մասին մի՛ մտածեք, ավելի լուրջ, գլոբալ բաներ կան»։ 2020 թվականի սեպտեմբերի 27–ին, երբ սկսվում է պատ երազմը Ռուբենը կամավորագրվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի զինկոմիսարիատում։ Հոկտեմբերի 8-ին զորակոչվում է։ Ռուբեն Հայրապետյանը մասնակցել է Արցախի պաշտպանության համար մղ վող մար տերին։

2020 թվականի հոկտեմբերի 15-ն էր, Հադրութ քաղաքին կից «թութակներ» կոչվող բարձունքում, հրամանատարն իր ջոկատով թշն ամու դեմ կյանքի ու մա հվան պայ քար էր մղում։ Շատ էր զո հերի ու վիրա վորների թիվը։ Ռուբենը մար տերի ժամանակ զի նակից ընկերներից երկուսի կյանք է փրկում։

Մի քանի օր՝ անց իր 12 հոգանոց ջոկատով անհավասար մա րտեր է վարում թշն ամու դեմ և անառիկ պահում վստահված դիրքը։ Հոկտեմբերի 16-ի երեկոյան հրամանատար Ռուբեն Հայրապետյանն ընկնում է հերոսի մա հով, նրա հետ զո հվում են ջոկատի բոլոր տղաները:
Պատերազմը ընդհատեց նոր սկսվող սիրո պատմությունը։ Այդպես էլ սիրած աղջիկը չիմացավ Ռուբենի մեծ սիրո մասին: Փառք ու պատիվ քեզ, ՀԵՐՈՍ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *