Նիկոլ Փաշինյանը այսօր էլ ունի սատարողների մեծ բանակ, ովքեր… Միքայել Միրիջանյանի կարևոր դիտարկումները

Միքայել Միրիջանյանը գրւմ է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր էլ ունի սատարողների մեծ բանակ, ովքեր չեն երկնչում տարբեր տեսակի անհաջողություններից եւ գործած սխալներից հետո նորից իրենց հավատարմությունն ու վստահությունը հավաստել վարչապետին։

Բայց վստահությունը, կարծում եմ, երաշխավորվում է սպասվող առաջիկա քայլերի ակնկալիքով, և եթե Աստված ոչ արասցե, այդ ամենը խելամիտ ժամկետում չիրականանա, ես չեմ պատկերացնում, թե ինչ ծանր վիճակի կարող է բերել հանրությանը և պետությանը՝ ընդհանրապես։

Այս համատեքստում՝ ինձ համար «լակմուսի թուղթ» է ապօրինի գույքի բռ նագանձման մասին և պետության գերակա շահի մասին օրենքների կիրառումը՝ կոնկրետ Աղե տի գոտու տնակներում բնակվող մարդկանց բնակարաններով ապահովելու և հաշմա նդամ զինծառայողների առողջության վերականգնողական կենտրոններ հիմնելու նպատակով։

Եթե մինչև արտահերթ ընտրությունները այս հարցին ընթացք չտրվի, ապա ես սրտի կսկիծով կփակեմ իմ կյանքի այս՝ սպասումներով, հուզումներով, կորուստներով և հիասթափություններով հագեցած էջը։ «Արահետ» պարբերականի գլխավոր խմբագիր Միքայել Միրիջանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *