Պարոն Տոնոյանը լավ կլիներ՝ էկրանի առաջ տար պաշտոնից ազատվելուց հետո իր առաջին հարցազրույցը, և պարզ երևար, որ…Անդրանիկ Քոչարյանի անդրադարձը Դավիթ Տոնոյանի հայտարարությանը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին տված հարցազրույցում նշել է, որ Գլխավոր շտաբի այն զգուշացումը, թե պետք է պատե րազմը 2-3 օրում դադարեցնել, քանի որ հնարավորություն չունենք դիմակայելու, քանի որ մեր դեմ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան է կռվ ում, իր հետ համաձայնեցված է եղել:

Նրա ասածի ենթատեքստում այն է, որ քաղաքական ղեկավարությանը տեղեկացրել են այդ մասին, սակայն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, քաղաքական ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկել: Factor.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով այս դիտարկմանը ու հարցին՝ ինչպես է գնահատում այս բացահայտումները, ընդգծեց. «Ես այդտեղ բացահայտում չեմ տեսնում: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, երբ ազատվում են պաշտոնից, որոշ ժամանակ պաուզա պետք է պահեն, հարցազրույցներով հանդես չպետք

է գան ու չպետք է մտնեն քաղաքական անցուդարձերի մեջ: Դա է պահանջում մեր երկրի անվտ անգությունը: Նման հարցազրույցներով նրանք վնա սում են առանց այն էլ տկարացած մեր անվտ անգությունը: Պարոն Տոնոյանը լավ կլիներ՝ էկրանի առաջ տար պաշտոնից ազատվելուց հետո իր առաջին հարցազրույցը, և պարզ երևար՝ առնչություն ունի՞, արդյոք, 17+-ի հետ, թե՞ ցանկանում է փակագծեր բացել, որոնց մասին արդեն շահարկումներ կան:

Պատե րազմի վերաբերյալ չպետք է խոսի նախկին պաշտպանության նախարարը, պատեր ազմի և նրա հետևանքների մասին պետք է այլ ժամանակահատվածում խոսի պրոֆեսիոնալ ձևավորված հանձնաժողովը, ու պարոն Տոնոյանին ևս պետք է հարցեր ուղղի, թե ինչո՞ւ մենք պատրաստ չէինք լայնածավալ պատերազմի, հատկապես՝ քառօրյա պատերազմից հետո:

Հարց է առաջանում՝ այս 2 տարվա ընթացքում պարոն Տոնոյանն իրո՞ք ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարին կամ վարչապետին, Անվտա նգության խորհրդին զեկուցել է, որ մենք պատրաստ չենք լինելու, եթե սկսվի լայնածավալ պա տերազմ: Պատե րազմի ընթացքում, եթե խոսվում է այս հարցերի մասին, դա վտա նգավոր է։ Այսինքն՝ ժողովրդին թողնում ենք անպաշտպա՞ն:

Պետք էր այդ մասին ավելի շուտ խոսել, իսկ պատերազմի ընթացքում պետք էր կառավարել պատե րազմական գործողությունները: Կառավարման սխալների հետևանքներն ու պատճառները պետք է վերլուծել և ոչ թե պետք է հանդես գալ քաղաքական տեքստերով: Նախկին պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն, կգա մի պահ, որ իրենցշատ լուրջ հարցեր կտրվեն: Այժմ դավա ճաններ փնտրելու ժամանակը չէ: Պետք է աջակցել բանակի կարողությունների վերականգնմանը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ, փաստորեն, պատգամավորը չի ժխտում Դավիթ Տոնոյանի ասածները, այլ պարզապես պնդում է, որ Տոնոյանը հիմա չպետք է խոսի, Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Ես երբևիցե չեմ լսել, որ Դավիթ Տոնոյանն ասի, թե բանակի վիճակն այնպիսին է, ինչպիսին ներկայացվեց պատերազմի ընթացքում: Նա չթռչող ինքնաթիռների մեջ նկարահանվում էր և մատով ցույց տալիս հակա ռակորդի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն անում էր անզգույշ հայտարարություններ, բայց նա պաշտպանության նախարար չի եղել, նա չէ Գլխավոր շտաբի պետը:

Մեր Սահմանադրության պահանջն է, որ պատերազմը պետք է կառավարի Գլխավոր շտաբը՝ իր ռազմ ական մասնագետների միջոցով և իր հաստատած պլաններով: Լինում են հաջողված նշանակումներ ու չհաջողված նշանակումներ: Մենք պետք է ընդունենք մեր ձախումները և վերլուծենք դրանց պատճառները: Մենք 94-ից հետո տարիներ շարունակ, հատկապես՝ Հոկտեմբերի 27-ից հետո, մս խել ենք բանակի մա րտունակ լինելու կարգավիճակը, հաղթանակի հետևում տկարացրել ենք մեր բանակի հնարավորությունները, խզում ենք առաջացրել կադրային բանկում:

Այս պար տությունից հետո մենք դա տապարտված ենք խելքներս գլուխներս հավաքել և կառուցել մար տունակ բանակ ու վերացնել անտարբերությունը»:
Անդրանիկ Քոչարյանը նաև կարծիք հայտնեց, որ Տոնոյանի այդ հարցազրույցը ինքնախոստովանական ցուցմունք է իր դեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *