Բոլոր նրանք, ովքեր 2020թ․ դեկտեմբերի 8-ին միաբերան պահանջում էին վարչապետի հրաժարականը՝ հաջակցություն Վազգեն Մանուկյանի, պետք է անեն հետևյալը… Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանն իր էջում գրել է.
Երեկ Վազգեն Մանուկյանը հայտարարել է՝ եթե սահմանադրական ճանապարհով չհասնեն վարչապետ Փաշինյանի հրաժարականին, ապա կդիմեն ապստամբության։ Ազգի փրկիչների պատուհաս-

ղեկավարի սույն հայտարարությունը չի կարող անհետևանք մնալ։ Բոլոր նրանք, ովքեր 2020 թվականի դեկտեմբերի ութին միաբերան պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ հաջակցություն Վազգեն Մանուկյանի, պիտի հստակ դիրքորոշում հայտնեն՝ արդյո՞ք իրենք նույնպես

գտնում են, որ ապստամբությունը, թեկուզ ծայրահեղ, սակայն ընդունելի միջոց է իշխանության գալու համար։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահույթունը, Ամենայն հայոց կաթողիկոսը, «Տաշիր գրուպ» ընկերության

սեփականատեր Սամվել Կարապետյանը, նախկին նախագահները և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ու այլոք պետք է կամ ներողություն խնդրեն հայ ժողովրդից Վազգեն Մանուկյանին սխալմամբ սատարելու համար և դատապարտեն նրա այս ու վերջերս արած անթույլատրելի մի քանի հայտարարությունները կամ պիտի հստակ կանգնեն

ապստամբների ղեկավարի կողքը։ Մենք էլ որպես քաղաքական ուժ հստակ կիմանանք ում հետ ենք կիսում այս մի բուռ հայրենիքն ու կորոշենք հետայսու ոնց, ինչ միջոցներով պիտի պայ քարենք օրինականության ու սահմանադրականության հետ ոչ մի կապ չունեցող և ՀՀ-ն կոր ծшնման դատապարտող այս համատարած հшն ցավորության, հակասահամանադրականության ու անիրավության դեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *