Էս ի՞նչ ենք անում ժողովուրդ … Վաղը հունվարի 28_ն է … Մենք վաղը բոլորս, ատամներս կրճտացնելով, գլուխներս բարձր ,լուռ պետք է գնանք Եռաբլուր, որովհետև… Ալբերտ Հովասափյանի ԿԱՐԵՒՈՐ կոչը

Ալբերտ Հովասափյանը գրում է. Էս ի՞նչ ենք անում ժողովուրդ … Վաղը հունվարի 28_ն է ,մեր բանակի օրը։ Գիտեմ`ընկճված ենք, կոտ րված, բայց չենք մեռել չէ՞, շնչում ենք չէ՞… Եռաբլուրում էլ տղերքը մե ռած չեն ,նրանք հերոսաբար զո հվել են ,զ ոհվել են հանուն մեզ ,հանուն հայրենիքի …

Տղերքը նաև ողջ են ,ոմանք անառողջ ,ոմանք էս պահին սահմանին, ու ի՞նչ պիտի անենք մենք… Մենք վաղը բոլորս, ատամներս կրճտացնելով, գլուխներս բարձր ,լուռ պետք է գնանք Եռաբլուր։ Անպայման պետք է գնանք ,տեղ դադար պետք է չլինի Եռաբլուրում…

Վաղը մեր բանակի նոր օրը պետք է լինի ,նոր “սկիզբը” ,որովհետև մենք մեր բանակին վերջին տարիներին մի քիչ “լկստվացրինք”, մեքենա առանք դրեցինք “տակը” … “Իսկանդեր” դրեցինք գոտկատեղում …. ու ասեցինք “ֆռֆռա”, հենց “քննության” ժամանակը գա, մի բան կանենք , օրինակ “ծանոթ կճարենք” …

Հիմա “քննությունը” չստացանք ,ու ի՞նչ, Վե՞րջ… Եթե սա համարում եք վերջը, ապա քանի երկրին փող տվող կա, պետք է շատ արագ վաճառել ու գնալ… գնալ աշխարհով մեկ ընկնել ու դառնալ “բոշա”… Է՞ս ենք ուզում Վստահ եմ, որ ոչ։

Ուրեմն ի՞նչ պետք է անել ( անելու շատ բան կա ու անելու ենք) պետք է վաղը գնալ Եռաբլուր … խունկ ծխել ,աղոթք անել առ Աստված ,ապաշխարհել… Բոլորս լուռ, մեր մտքերում խոսել տղերքի հետ, խոսել Սպարապետի հետ ու …ու խոստանալ …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *