Էնտեղ հասանք, որ վազգեն մանուկյանը խոսում է ապստամբության իրավունքի մասին։ Այ քեզ բա՜ն․․․ Ուզում եմ ասել, որ … Թամար Հովհաննիսյանի ուշագրավ գրառումը

Թամար Հովհաննիսյանը գրում է. Երբ պո ռնիկները քաղաքականություն են մուտք գործում ու չեն ուզում դուրս գալ, երբ ստելը դառնում է պարտադիր պայման, քծնելը՝ տաղանդ, աներեսությունն ու անամո թությունը անհրաժեշտություն, լավ բաներից

օգտվելը՝ նպատակ, իսկ արդարացումը, թե՝ էդպես է՝ քաղաքականությունը պոռ նկություն է, այդտեղ այլևս որևէ հեռանկար, ապագա չի կարող ուրվագծվել, “տեսլական”, “բարեփոխում”բառերը նող կալի ստի ապացույցներ են, “Ժողովուրդն է որոշողը” արտահայտությունը սրտխառնուք է առաջացնում։

Էնտեղ հասանք, որ վազգեն մանուկյանը խոսում է ապստամբության իրավունքի մասին։ Այ քեզ բա՜ն․․․ Սրանց համար արդարադատությունն էլ է պոռ նկություն։ Հիմա են հիշու՞մ ՝ ապստամբության իրավունք, անմեղության կանխավարկած եզրույթները։ Ինչ արեցին Սասնա Ծռեր ապստամբ խմբի անդամների հետ, նրանց աջակիցների հետ։

Ինչու՞ են նրանցից 2-ը այսօր բան տում՝ հան ցանքի համար, որ իրենք չեն կատարել, ե՞րբ եղավ այն դա տական նիստը, որը անհերքելի ապացույցներ ներկայացրեց։ Ընդդիմադիր հասկացությունն էլ նման “քաղաքական դաշտում” նշանակում է՝ հիմա մեր հերթն է, հեռացեք, որ մենք վայելենք։

Թե ինչն են այդպես վայելում ու ինչի հաշվին չեմ հասկանում։ Դուք՝ դիմադիր-ընդդիմադիր, նախկին ու նոր, խաղ եք խաղում, իրար պաս եք եք տալիս, իսկ գիտե՞ք ինչը՝ Հայրենիքը, որը ձեր գնդ ակն եք սարքել։ Ինչ ասեմ, բոլոր բառերն իրենց իմաստը կորցրել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *