Կանգ առ ժամանակ, կանգ առ այն կետի վրա, երբ ես երջանիկ էի… Գիտեի, որ կյանքում ց ավն իր հետքն է թողնում հոգու վրա, բայց… Հերոս Արթուր Կարապետյանի մասին

Ինչ-որ մի օր, ինչ-որ մեկը, փչացրեց էս աշխարհը… զրկեց մեզ քեզնից, ու քո սիրուն ժպիտից… Սոնայի ու Սամսոնի պահապան հրեշտակը եւ իմ հերոսը՝ Արթուր Կարապետյանը ծնված 1990 թվականի նոյեմբերի 21-ին Շիրակի մարզի Կարմրավան գյուղում…

Կանգ առ ժամանակ, կանգ առ այն կետի վրա, երբ ես երջանիկ էի, ախր մի պահ դու էնքան սիրուն էիր, ինչի՞ ես էդքան շտապում… Չտեսա՞ր, որ քո ճամփին շատ տարիներ կայնին չապրած… 29 գարունն ինչ էր, որ շատ համարեցիր… իմ լույսը, իմ հույսը տարար քո հետ անդարձ ու անվերադարձ…

Իմ հերոս առանց քեզ մեր տունը դատարկ է… առանց քեզ կյանքը կորցրել է իր գույները… անհնար է համակերպվել… ախր ես չեմ ուզում, որ ծիծաղդ բացակայի մեր կյանքից… Իմ ամենահարազատ ես առանց քեզ ապրում եմ առանց արևի… ֊Ես փախչող տղա չեմ, հպարտ եղիր, հերոս եմ …

Գուցե հանգիստ լինեի եթե փախչեիր, բայց չէ քեզ բնորոշ չէր, դու պիտի կռ վեիր ու հաղթեիր… ու հաղթեցիր… ու երանի թե քո կյանքի գնով չհաղթեիր… Անասելի պետք ես, կարոտել եմ անչափ ու անսահման…

Մեկ֊մեկ երկնքին նայելիս ուզում եմ գտնել քեզ…
տպավորություն է, թե անսահման երկնքի ինչ-որ մի անկյունում կտեսնեմ քեզ, կգրկեմ ու կխաղաղվեմ, որ այլևս երբեք չեմ տեսնելու էլ քեզ… Ու հիմա, ես վախենում եմ մա հից, որ անժամանակխլում է կյանքեր, չիրականցված երազանքներ, կիսատ թողած նպատակներ …

Գիտեի, որ կյանքում ց ավն իր հետքն է թողնում հոգու վրա, բայց քո չապրելը հետք թողեց իմ սրտի վրա, որ էլ երբեք չի սպիանա… Ախ իմ թանկ, իմ համեստ եւ բարի Արթ՝ չապրելով ապրում եմ, ու հավերժ քեզ իմ սրտում ներկա պահելու եմ… Տեսանյութը ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *