Խաչ կա վզիս, գրպանումս էլ զինվորական գրքույկ, դրանով ինձ կգտնեք։ Այնպիսի տեղ ենք, որ… Անմш հացած Սամվել Գալստյանի վերջին խոսքերն ընկերոջը

Խաչ կա վզիս, գրպանումս էլ զինվորական գրքույկ, դրանով ինձ կգտնեք։ Այնպիսի տեղ ենք, որ… Անմш հացած Սամվել Գալստյանի վերջին խոսքերն ընկերոջը: Սամվել Գալստյանը Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքից է: Նա դպրոցական տարիներին առաջավոր աշակերտներից էր: Սամվելը ճշմարտասեր ու ճշտախոս տղա էր: Սամվելը բանակ էր զորակոչվել 2020թ.-ի ամռանը՝ հուլիսի 1-ին: Նա

իր զինծառայության մի մասը անցկացրել է Արցախի Մարտունու զորամասերից 1-ում, հետո նրան տեղափոխել են Հադրութ: Կարճ ժամանակի մեջ Սամվելը աչքի է ընկնում իր փայլուն կարողություններով և պատրաստակամությամբ: Սամվելը հասցրել էր արժանանալ «Մшր տական

հերթապահություն» ու «Գերազանց ծառայություն» կրծքանշանների: Լինելով համեստ և գաղտնապահ մարդ՝ Սամվելը շատ բաների մասին չէր խոսում, չէր պատմում: Նա հարազատների և ծնողների հետ զրույցների ժամանակ ոչ մի բան չի պատմել պшտ երազմի մասին: Մտերիմների հետ վերջին անգամ

հեռախոսազրույց է ունեցել նոյեմբերի 6-ին: Սամվելը, ցш վոք սրտի, նախօրոք գիտեր, թե իրեն ու իր հետ եղած տղաներին ինչ ճակատագիր է սպասվում: Նա ընկերոջը ասել է. «Վզիս խաչ կա, գրպանիս մեջ էլ զինվորական գրքույկ, ինձ դրանով կգտնեք։ Այնպիսի տեղ ենք, դժ վшր այստեղից դուրս գանք»: Սամվելը զո հվել է նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *